Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին          Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը       Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները    

22 փետ 2018 13:40

Ինչ է կատարվում «Կենտրոն» ՀԸ-ում․ Գագիկ Ծառուկյանը Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից.

Ինչ է կատարվում «Կենտրոն» ՀԸ-ում․ Գագիկ Ծառուկյանը Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից.«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է ազատվել ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի մատուցած ծառայություններից: Ծառուկյանի որոշմամբ՝ երեկ Իվետա Տոնոյանն ազատվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի պաշտոնից: Մոտ 10 օր առաջ էլ աշխատանքից ազատվել է հեռուստաընկերության կոմերցիոն տնօրեն Աստղիկ Ալավերդյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր հեռուստաընկերությունում տեղի է ունենալու ղեկավար կազմի ժողով, որտեղ էլ պետք է ներկայացվի նոր տնօրենը: Մեր հարցերին ի պատասխան, «Կենտրոն» հեռուստաընկերությունից հրաժարվեցին լուրի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես գալ, սակայն ոչ էլ հերքեցին այն:

Իվետա Տոնոյանը մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Ըստ «Հայկական ժամանակ»-ի աղբյուրի, անորոշ է նաեւ Իվետա Տոնոյանի պատգամավորական մանդատի ճակատագիրը: Հայտնի չէ, թե Ծառուկյանն արդյո՞ք կպահանջի մանդատը վայր դնել, թե՞ ոչ:
Իվետա Տոնոյանը ղեկավարում է նաեւ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը, ինչպես նաեւ Ծառուկյանի մամուլի խոսնակն է:
Տեղի ունեցածի պատճառներին կանդրադառնանք առաջիկայում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր