Վերջին հարցումներով Փաշինյանը գնում է ու կարող է փորձել ժողովրդից գnղանալ ընտրությունները
Իշխանությունը ստացել է վերջին հարցումների պատասխանը, վերջին հարցումներով նրանք գնում են, Փաշինյանը գնում է, ու այդ պատճառով կարող է փորձել ժողովրդից գողանալ ընտրությունները, մենք պետք է ուշադիր լինենք, շատ կարևոր պահ է, այս ուժը, այս իշխանությունը գնում է, և հնարավոր է փորձի խոչընդոտել ուղիղ ձևով ժողովրդավարությանը։ Այս մասին Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։«Մեր ժողովուրդը միշտ իր պատասխանն ունի, բայց կարծում եմ այդպիսի կարմիր գիծ չեն անցնի, անգամ եթե պարտվում են, նման բան չեն անի, որովհետև դա նախադեպ է յուրաքանչյուր հաջորդ իշխանության համար, և դա բերելու է լռիվ ուրիշ հետևանքների»,-նշել է նա։
