20:00 - Սեքս ռոբոտի հետ հնարավոր կլինի սեքսով զբաղվել միայն նրա համաձայնությամբ (տեսանյութ)         19:45 - Երբ ձեր թոքերում խորխ է կուտակվում, սա լավագույն դեղամիջոցն է      19:30 - Գյումրիում հայ կնոջը ծեծելով սպանելու համար մեղադրվող ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանի կողմից. ԱԱԾ տնօրեն    

22 փետ 2018 20:30

Վեց հնարք, որոնք ձեր համբույրն անկրկնելի կդարձնեն

 
Ստիպել ձեր սիրեցյալին կարոտել ձեր շուրթերը
Թույլ տվեք ձեր շուրթերը մոտենան ձեր սիրեցյալի շուրթերին: Զգացեք նրա շունչը ձեր շուրթերի մոտ: Հետ քաշվեք, երբ նա ցանկանա համբուրել ձեզ, իսկ հետո թեթեւորեն հպվեք նրա շուրթերին:
Դանդաղեցրեք համբույրը
Հիմա, երբ յուրացրեցիք առաջին տեխնիկան, փորձեք դանդաղ համբուրվել: Հիշեք, որ համբույրն ամենազգայուն ինտիմ ակտն է, ուստի մի շտապեք: Լեզուն անմիջապես մի մտցրեք զուգընկերոջ բերանը, սկսեք փոքրիկ, դանդաղ համբույրներից (չմոռանալով շնչել): Հետազոտեք ձեր սիրելիի շուրթերը դանդաղորեն, քանի դեռ չեք զգացել, որ նա ավելին է ցանկանում:
Շնչեք
Համբույրի ժամանակ շնչառությունը թույլ է տալիս սեքսուալ էներգիային ազատ տեղաշարժվել՝ ձեզ միավորելով ձեր զուգընկերոջ հետ երեք մակարդակներում՝ գիտակցություն, սիրտ եւ սեռական ցանկություն: Հատուկ շնչառական վարժություններ պետք չեն, պարզապես շունչը մի պահեք:
Համբույրի ոճը հերթով փոխեք
Հիմա ժամանակն է համբույրի տարբեր տեմպերն ու ոճերը փորձել: Փորձեք սեքսուալ, գիշատիչ համբույրը. այն ժամանակ, երբ ձեր լեզուն ուժով մտնում է ձեր զուգընկերոջ բերանը, բռնեք նրա մեջքից եւ դուրս բերելուց տնքոց արձակեք: Այնուհետեւ փոխեք տակտիկան. սկսեք քնքուշ կծոտել նրա շուրթերը կամ անցեք կրքոտ համբույրների: Փոխեք համբույրի ոճերը ու չեք ձանձրանա:
Պահեք տեսողական կապը
Չկա ավելի սեքսուալ բան, քան այն, երբ սիրելին նայում է քեզ եւ պահում տեսողական կապը: Սա վճռական դեր է խաղում համբույրի եւ սեքսի ժամանակ: Ուստի, երբ զգում եք, որ համբույրներն ավելի ջերմ են դառնում, մի փոքր հեռացեք եւ նայեք ձեր սիրելիին, սպասեք մինչեւ նա էլ ձեզ նայի, հետո շարունակեք:
Ձայներ
Գեղեցիկ, էրոտիկ ձայնը ցանկացած շփումից ավելի լավ է գրգռում: Դանդաղ համբույրները կարող են էյֆորիա առաջացնել, եթե ուղեկցվեն թեթեւ տնքոցներով: Այնպես որ՝ մի վախեցեք համբուրվելիս ձայներ արձակել:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր