Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը          Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը       Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, կա 3 զnh    

24 փետ 2018 11:00

«Աէրոֆլոտ»-ի խնդրահարույց որոշումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղեւորներին` կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղեւորները փետրվարի 15-ից հետո այլեւս չեն կարողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, անձրեւանոցներ, թղթապանակներ: Ավիաընկերության սահմանած նոր կարգերից հիմնականում դժգոհում են գործուղման նպատակով մեկնողները` օպերատորները, լուսանկարիչները եւ այլք: Այս օրենքը ուժի մեջ է մտել անցած տարվա նոյեմբերի 5-ից, եւ այն վերաբերում է բացառապես ռուսական ավիաընկերություններին:
 
Դրանցով մեկ ուղեբեռի առավելագույն քաշը կարող է լինել 32 կգ իսկ ձեռքի ուղեբեռը` 10 կգ: Այս որոշումը տարածվելու է նաեւ Հայաստանի քաղաքացիների վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր