Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին          Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները       Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք    

24 փետ 2018 17:50

Ինչպե՞ս հասկանալ, որ տղան քեզնից միայն սեքս է ուզում

Ինչպես գիտես, տղաներն ու աղջիկները տարբեր կերպ են սիրահարվում: Աղջիկները միանգամից են սիրահարվում՝ մարդուն կարգին չճանաչելով, իսկ տղաների մոտ սիրահարությունը հասուն զգացմունք է, որի համար երկար ժամանակ է պետք՝ գուցե 3 ամիս, գուցե 3 տարի: Եվ այդ ողջ ընթացքում նրանք «սեր» են խաղալու, քանի որ տղաները սեր են տալիս, որպեսզի սեքս ստանան, իսկ աղջիկները սեքս են տալիս, որ սեր ստանան: Եվ քանի որ տղաների համար սերը լրիվ ուրիշ բան է, նրանք սկզբից պետք է ձևացնեն, որ սիրում են, որ սեքս ստանան: Ցանկացած տղա քեզնից սեքս է ուզում, և դա նորմալ է: Այլ բան է, որ սեքսից բացի նա ուրիշ բան չի ուզում: Ինչպե՞ս պարզել դա:

Սկզբի համար պարզապես լսիր սրտիդ: Այն երբեք չի խաբում: Թեև երբ աղջիկը սիրահարված է, նրա զգացմունքները բթացնում են ներքին ձայնը: Այդ ժամանակ պետք է ուսումնասիրել նրա վարքը:

Եթե տղան միայն սեքս է ուզում և միայն զվարճանք է փնտրում, նա խոսում է մեծամասամբ (կամ միայն) քո մասին, իսկ իր մասին գրեթե ոչինչ չի պատմում: Իհարկե դա շոյում է, չէ՞ որ նա հետաքրքրվում է քեզնով: Բայց բոլոր տղամարդիկ եսասեր են, և եթե նա երկարատև հարաբերության ձգտեր, ապա կպատմեր իր մասին: Իսկ եթե նա միայն ասում է «Ես սիրում եմ քեզ», «Որքան գեղեցիկ ես դու», «Դու բոլորից լավն ես» և այլն, ապա պետք է զգուշանալ: Պետք է զգոն լինել նաև, երբ նա չի ասում, թե կոնկրետ ինչն է հավանում քո մեջ, ինչով ես դու նրան դուր գալիս:

Եթե տղան միայն սեքս է ուզում, ապա շատ կհիանա քո սեքսուալությամբ, հաճախ կասի, թե ինչ գրավիչ ու սեքսուալ ես, կգովերգի մարմինդ: Պարզապես ուշադիր լսիր, թե ինչ կոմպլիմենտներ է նա քեզ անում: Եթե նա տրամադրված է լուրջ հարաբերության, ապա կգովի նաև խելքդ ու հոգևոր արժանիքներդ:

Եթե տղան միայն սեքս է ուզում, ապա գրեթե չի խոսում իր մասին, իր հետաքրքրությունների ու երազանքների, թաքուն մտքերի ու նպատակների մասին: Դու ստիպված ես աքցանով բառեր պոկել նրանից:

Եթե տղան միայն սեքս է ուզում, ապա իր զգացմունքները հիմնականում արտահայտում է վիրտուալ կերպ (facebook-ով, одноклассники-ով, sms-ով, լավագույն դեպքում՝ հեռախոսով): Եթե դրա հետ մեկտեղ նա չի նայում աչքերիդ և նույնն ասում, ապա նա միայն սեքս է ուզում:

Եթե տղան միայն սեքս է ուզում, ապա նա հաճախ է պայմաններ դնում, շանտաժի ենթարկում, ճնշում՝ ասելով, որ իրեն պարզապես անհրաժեշտ է սեքսը, չի կարող առանց դրա ապրել: Գուցե նա սպառնա, որ կդադարի քեզ սիրել, եթե մերժես նրան: Ինչպե՞ս հայտնի է՝ սերը կամ կա, կամ չկա:

Եթե տղան միայն սեքս է ուզում, ապա նա իրեն հենց սկզբից այնպես է պահում, կարծես միմյանց մի ամբողջ հավերժություն է՝ ճանաչում եք: Հենց հանդիպման սկզբից իր բոլոր առաջարկներն ու ջանքերն ուղղված են լինում նրան, որ որքան հնարավոր է շուտ առանձնանաք: Եթե նա առաջարկում է գնալ իրենց տուն, ամառանոց կամ ընկերներից մեկի տուն, որտեղ մենակ կլինեք, մերժիր նրան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր