Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի          Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը       Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել, եթե նրանք չընդունեն Իրանի 10 պայմանները    

26 փետ 2018 14:15

Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերանԾանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան:
 
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

«Նա այլևս չի մարզվում: Ինքն է այդ մասին հայտարարել, և մենք հանել ենք նրան ցուցակներից: Նա խնդրել է, որ այլևս չի մարզվելու և զբաղվելու է իր ընտանիքով»,-նշեց Ալավերդյանը:

Նազիկ Ավդալյանը ծանրամարտի Հայաստանի 6-ակի չեմպիոն է: 2009 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: 2008 և 2016 թվականների Եվրոպայի առաջնության հաղթող: Աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ մրցանակակիր է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր