«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

28 փետ 2018 16:20

Ի՞նչ հոգեվիճակում է գտնվել 36-ամյա կինը՝ դստեր հետ կամրջից ցած նետվելու պահին. նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն

 Ի՞նչ հոգեվիճակում է գտնվել 36-ամյա կինը՝ դստեր հետ կամրջից ցած նետվելու պահին. նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն
Փաստինֆոն գրում է, որ Փետրվարի 15-ին Դավթաշենի կամրջից դստեր հետ ինքնասպանություն գործած մոր նկատմամբ նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Փորձագետներին հարցեր են առաջադրվել՝ պարզելու դեպքին նախորդած ժամանակահատվածում մոր հոգեբանական վիճակը։ Արդյոք նրա հոգեբանական վիճակը կարո՞ղ էր նրան դրդել ինքնասպանության, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա որո՞նք են այդ վիճակի զարգացման պատճառները»,- «Փաստինֆո»-ին ասաց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Երիտասարդ կնոջ և նրա 2009թ. ծնված դստեր դիակները հայտնաբերվել է բազմաթիվ վնասվածքներով փետրվերի 15-ին։ Նախնական վարկածով՝ նրանք կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամուրջից ընկնելու հետևանքով։
ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 110-րդ հոդվածի 1-ին մասով ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փետրվարի 16-ին կատարված դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկները հայտարարել են, որ կնոջ և երեխայի մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ ստացած բազմաթիվ վնասվածքներից։
Քննության ընթացքում պարզվել է նաև, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում, կինը դստեր հետ այցելել է «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ և պատվիրել պիցցա, ինչից հետո վերցնելով այն դուրս են եկել։
Թե այդ պահից հետո ո՞ւր են ուղևորվել, ի՞նչ գործողություններ են կատարել, կպարզվի քննության ընթացքում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր