Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ ենք, սակայն ՆԱՏՕ-ն էական փոփոխությունների կարիք ունի          Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում       Ռուսաստանի խոշոր քաղաքներում սահմանափակվել է բենզինի վաճառքը    

03 հուն 2026 21:48

Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում

Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ ՀայաստանումՏնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանն առցանց միացավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին:

Նա կրկին կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։

«4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված: Փոփոխությունները մարդիկ կզգան իրենց կյանքում, և դրանք կսկսվեն հունիսի 7-ից հետո, յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ թե պարզապես գոյատևելու համար, ես երաշխավորում եմ։ 0 պարտություն, 0 զիջողականություն, 0 աղքատություն, 0 նվաստացում Փաշինյանի և նրա փոքրիկ խմբակի կողմից։ Այսօր սրանից կարևոր հարց չկա, հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը։ Պատմությունը կորոշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդը ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում»,- նշել է Սամվել Կարապետյանը՝ շեշտելով, որ այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է, կորցնում ենք մեր ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր