Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

28 փետ 2018 16:53

Իշխանությունները մեյմունություն են անում, բլեֆ են անում, թե ուզում են «Մարտի 1-ի» գործը բացահայտել. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը խոսեց «Մարտի 1-ի» իրադարձությունների մասին, վստահեցնելով, որ չնայած 10 տարի է անցել, բայց «Մարտի 1-ի» գործը և՛ իրավական, և՛ քաղաքական առումով տեղից չի շարժվել:
 
Նա նաև տեղեկացրեց, որ օրեր առաջ «Մարտի 1-ի» զոհերի հարազատները նամակ են ուղարկել Եվրոպական դատարան․«Այս պահին միակ հույսը ՄԻԵԴ-ն է։ Հույս ունեմ, որ այս տարի Եվրոպական դատարանում նոր ինչ-որ բան կլինի: Ծնողները դատարանից բացատրություն են ուզում, թե ինչու է գործն այդքան ուշանում»։ 

Արամ Մանուկյանը նշեց, որ չպետք է հավատալ իշխանությունների խոստումներին, թե «Մարտի 1-ի» ոճրագործության դեպքերը կբացահայտվեն։ Ասաց, որ ինքը նմանատիպ բազում խոստումներ է լսել, որոնք մնացել են անկատար․ «Իշխանությունները մեյմունություն են անում, բլեֆ են անում, թե ուզում են գործը բացահայտել։ Դա հերթական խաղն է, հնարքն է, որը փորձում են կիրառել, սա ամենևին լուրջ չէ։ Միամիտ չլինեք, թե իշխանությունը կընդունի քաղաքական փատաթուղթ ու ինքն իրեն կմեղադրի «Մարտի 1-ի» ոճրագործության համար»,- ասաց նա:

Իսկ ԱԺ-ում կազմակերպված լսումների հետ կապված Արամ Մանուկյանը լուրջ մտավախություն ունի․ «Կա հնարավոր վտանգավոր սցենար՝ հայտարարության մեջ, որը կարող է ընդունել Խորհրդարանը, քաղաքական մասը չի ընդունվի, կընդունվի կոմպենսացիայի մասը և դրանով Խորհրդարանը կարող է ցույց տալ, որ սա ընդամենը փողի խնդիր է և փչացնեն գործը, վարկաբեկեն «Մարտի 1-ի» քաղաքական բնույթը»: 

Նա նաև հիշեցրեց, որ 2013 թվականին ԱԺ-ում նմանատիպ նախագիծ էլի եղել է. «Նախաձեռնություն էր սկսվել ծնողներին փոխհատուցել, որն ստորագրում էին կանայք հանրապետական կուսակցությունից։ Սակայն մենք դա թույլ չտվեցինք։ Սա գործարք է իշխանությունների հետ, պրովոկացիա է, երբ  ամբողջական գործից միայն ֆինանսական փոխհատուցումն է, մնացածը մղվում են երկրորդական պլան, մինչդեռ մարտի 1-ի գործով կոնպենսացիան չէ կարևորը։ ՄԱԿ-ի և ԵԽԽՎ-ի բանաձևերը, բոլորը քաղաքական գործերը, հանցագործներին հայտաբերելը, պատժելը և կոնպենսացիան դնում են հավասար նժարին»,- հավելեց Արամ Մանուկյանը։

Արամ Մանուկյանն ասուլիսի ընթացքում ներկայացարեց և ներկա լրագրողներին նվիրեց նաև իր, Աշոտ Սարգսյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Մարտի 1-ի ոճրագործությունը» գիրքը, որը նրա բնորոշմամբ՝ «Մարտի 1-ի» զոհերին նվիրված հուշարձան է։ 
 
Իսկ վաղը նախատեսվում է հանրահավաք-երթ՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր