«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

03 մար 2018 10:45

Նոր նախագահի երդմնակալությունը խորհրդարանում չի անցկացվի. ներկա կլինի՞ արքայազն Չարլզը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթ գրում է. «Հանրապետության նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 9-ին` ԱԺ հատուկ նիստում:
 
Այն չի անցկացվի խորհրդարանում. այս պահին քննարկվում են Օպերայում կամ Մատենադարանում անցկացնելու տարբերակները, որոշումը կայացնելու է ԱԺ նախագահը: Դրսից հյուրեր կլինե՞ն՝ հարցրինք իշխանական մեր աղբյուրին: «Անշուշտ»:
 
Այդ թվում արքայազն Չա՞րլզը: Աղբյուրը վստահ չէր՝ գուցե: Նաեւ թագուհի՞ն: Աղբյուրը գլխով «ոչ» արեց: Իսկ վարչապետի ինաուգուրացիա լինելո՞ւ է: «Լինելու է, բայց ո՛չ ձեր պատկերացրած ձեւով, առավել ստույգ` լինելու է ոչ թե վարչապետի, այլ կառավարության ինաուգուրացիա․ ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա կառավարության երդման արարողություն»: 

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր