Երևանում 46 համարի ավտոբուսի վարորդը բռնnւթյան է ենթարկվել ուղևորի կողմից          Դատախազությունը իր դիրքորոշումը 180 աստիճանով փոխել է, բացառապես վարչապետի գրառումների կամ գուցե հանձնարարության արդյունքում       Հարձակումները հազարամյակների պատմություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու դեմ խորագույն մտահոգություն են առաջացնում    

05 մար 2018 12:50

«Եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որ եղել է 2008թ. փետրվարին, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ». Նիկոլ Փաշինյան

«Եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որ եղել է 2008թ. փետրվարին, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ». Նիկոլ Փաշինյան«Եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որ եղել է 2008թ. փետրվարին, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ կա ճանապարահային քարտեզի նախագիծ, որը քննարկվում է «Ելք» դաշինքում և կուսակցություններում:

Ըստ նրա` սկսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթաց, որը պետք է իրականացվի մի շաբաթում: Ն.Փաշինյանը նշեց, որ դրա համար ժամանակացույցով սահմանված է և շատ կոնկրետ ժամանակաշրջան է ապրլի 9-17-ը, երբ տվյալ դեպքում ապրիլի 9-16-ն ընկած ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը իշխանությունից հեռացած է լինելու և ՀՀ պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու.

«Այսինքն՝ առնվազն այդ ժամանակաշրջանում և ինչպես նախկինում, հիմա էլ ասում եմ, որ մեր որևէ գործողություն կարող է հիմնված լինել ժողովրդի կամարտահայտության վրա: Եթե որևէ պարագայում ընտրությունների ժամանակ, ընտրություններից դուրս, կլինի կամարտահայտում, շատ կարճ ժամանակ է հարկավոր, հակառակ դեպքում իշխանափոխությունն անհնար է»:

Ն.Փաշինյանը նշեց, որ այս շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն, որովհետև ժամանակը հուշում է, որ այդպես պետք է լինի:

Նրա խոսքով` Հանրապետականները պատրաստվում են առաջադրել Սերժ Սարգսյանի թեկածությունը. «Երգիծական ժանրով ժամկետի փոփոխութուն է եղել և վարչապետի ընտրությունները մայիսի 2-ից տեղափոխվել են ապրիլի 17»:

Պատգամավորը նկատեց, որ եթե կարողանան կարճ ժամանակում մոբիլիզացիա ապահովել, ուրեմն կկարողանան, եթե ոչ, ուրեմն ոչ:
«Ներդրվում է վարչապետական դիկտատուրայի համակարգը, որը կարող է կառուցվել միայն Սերժ Սարգսյանի համար»,- հավելեց Ն.Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր