«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է ԱԺ ընտրություններում առաջին 36 թեկնածուների ցանկը          Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում       Հաստատվել են «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի առաջին 30 համարները    

06 մար 2018 15:30

Ո՞ր դեպքերում է վարչապետը զրկվելու իր լիազորություններից

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, ր իրենք նախատեսում են, որ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և 17 նախարարներից.

«Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե բացի վարչապետից՝ նշանակվել են կառավարության անդամների 2/3-րդը: Եթե վարչապետը կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն, կամ էլ՝ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել, զրկվում է իր լիազորություններից: Եթե վարչապետը ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի, այդ դեպքում նույնպես կարող է զրկվել իր լիազորություններից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր