Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

07 մար 2018 18:50

Երջանիկ զույգերի 5 հատկությունները

 Երջանիկ հարաբերություններում զույգերը միանման հետաքրքրություններ ունեն
Յուրաքանչյուր մարդ սեփական հետաքրքրություններն ունի: Պետք չէ կարծել, որ եթե օպերա ես սիրում, իսկ քո պոտենցիալ կյանքի ուղեկիցը տարված է դայվինգով, ապա խոսելու բան չեք ունենա եւ երջանիկ չեք լինի միասին: Հակառակը, անձնական հետաքրքրությունները ձեզ գրավիչ կլինեն զուգընկերոջ աչքերում:

Հարաբերությունների սկզբում անպայման պետք է կայծ լինի
Ոչ միշտ են մեր հարաբերություններն անհավանական սիրահարվածությամբ սկսվում: Այդ պատճառով հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն կրքին եւ կայծին, այլեւ անվտանգության եւ հարմարավետության զգացողությանը, որը զգում ես մարդու կողքին: Ամուր հարաբերությունների համար ավելի կարեւոր է միասին ծիծաղելը:

Երջանիկ զույգերը երբեք չեն վիճում
Չեն վիճում միայն նրանք, ում համար միեւնույն է: Չեն վիճում միայն այն զույգերը, որոնց հարաբերություններն ավարտին են մոտենում: Պետք չէ մտահոգվել փոքր տարաձայնությունների համար, հաշտությունը բոնուս կլինի:

Ներդաշնակ հարաբերություններում հարկավոր է միշտ եւ ամենուր միասին լինել
Պատրանք է կարծիքը, որ երջանիկ զույգերը երբեք չեն բաժանվում: Յուրաքանչյուր մարդ վաղ թե ուշ ուզում է մենակ լինել: Ներդաշնակ հարաբերություններում զույգերը դա հասկանում են եւ հանգիստ միմյանց անձնական ժամանակ եւ տարածություն են տալիս: Եվ չպետք է ինքդ քեզ մեղադրես ընտանիքից հանգստանալու ցանկության համար: Դա առաջանում է ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկն այլեւս չի սիրում քեզ, այլ հակառակը. դա օգնում է պահպանել զգացմունքները, նույնիսկ հարաբերություններին նոր շունչ հաղորդել:

Երջանիկ հարաբերություններում զուգընկերները պաշտում են միմյանցհարազատներին
Պետք չէ զուգընկերոջից քո շրջապատի հանդեպ միանշանակ սեր ակնկալել: Դու նույնպես պարտավոր չես սիրել նրա բոլոր ազգականներին եւ ընկերներին: Ձեզանից յուրաքանչյուրը հարաբերությունների համար միայն միմյանց է ընտրում, իսկ հետագայում հարկավոր է միայն ճիշտ կազմակերպել ազգականների եւ ընկերների հետ փոխհարաբերությունները՝ ոչ ոքի չնեղացնելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր