Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

08 մար 2018 14:00

Երևանում 61-ամյա եղբայրը հրկիզել է քրոջ հագուստները, իրերն ու տունը

Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի փողոցի 49 տանը հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում նշված տան բնակչուհի՝ 63-ամյա Հասմիկ Պ.-ից, ով հայտնում է, որ եղբայրը սպառնացել է իրեն եւ այրել է տունը։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։

Հասմիկ Պ.-ն իրավապահներին հայտնել է, որ եղբայրը տան բակում դիտավորությամբ այրել է իր հագուստներն ու իրերը։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ կասկածյալ, 61-ամյա Հարություն Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր