Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավի համար Իրանը միջինը գանձում է 1,5-ից 2 միլիոն դոլար          Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր       «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը ապօրինի վերահսկողություն է իրականացնում՝ միջամտելով ընտրական գործընթացին. Գոհար Մելոյան    

09 մար 2018 10:45

Հանրահավաք Ազատության հրապարակում. Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը կմասնակցե՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Հայաստանի փրկության ճակատը շաբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաք է նախաձեռնել, որն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի եւ, ընդհանրապես՝ իշխանության դեմ։
 
Չի բացառվում, որ զանգվածային ակցիաների շարք սկսեն, նստացույցեր, բողոքի երթեր։ Ճակատը բանակցում է ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ առաջարկելով միասնական ճակատ ձեւավորել։ Առաջարկ է եղել Րաֆֆի Հովհաննիսյանին, Նիկոլ Փաշինյանին եւ այլոց։ Երեկվա դրությամբ, ինչպես Պետրոս Մակեյանը տեղեկացրեց, դեռ պատասխաններ չեն ստացել»։
 
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր