Դատախազին պատկանող «Գարուն» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են կասկածյալի ինքնությունը. նա Գյումրի քաղաքի Պ. Սևակ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Ռուդիկ Սարգսյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ ստորագրությամբ բաց է թողնվել։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ Լ. Սարգսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր և փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։