Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

09 մար 2018 12:20

Երևանում տրոլեյբուսի լարը վերանորոգելու ժամանակ վթարային ամբարձիչի վրայից ընկած վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ մարտի 8-ին, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների Բաշինջաղյան փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 2 վիրավորներից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ՝ 62-ամյա Գեղամ Քարամյանը մահացել է։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մյուս վիրավոր՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 67-ամյա Սիմոն Գասպարյանը գտնվում է ծանր կայուն վիճակում։ Վերջիններս հիվանդանոց էին տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադի կողմից, երբ վնասված տրոլեյբուսի էլեկտրալարերը վերանորոգելիս 4 մետր բարձրություն ունեցող վթարային ամբարձիչի վրայից վայր էին ընկել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դավիթ Վեքիլյանի հանձնարարականով Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արման Սուքիասյանի կողմից փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
 
Երեկ՝ մարտի 8-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցից Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը 2 քաղաքացու տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նշված քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել Մազմանյան փողոցի վրա աշխատանքներ կատարելիս վայր ընկնելու հետևանքով։ Նրանք կանգնել էին ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և վթարային ազդանշանները միացրած ГАЗ 53 մակնիշի վթարային ամբարձիչի վրա, որպեսզի վերանորոգեին վթարված տրոլեյբուսի լարը։ Այդ պահին, ըստ նախնական տեղեկությունների, հանդիպակաց երթևեկելի գոտիով անցել էի մեկ այլ բեռնատար ավտոմեքենա, որը, հավանաբար, բախվել էի տրոլեյբուսի վթարված ճոպանին, ինչի հետևանքով էլ աշխատակիցները մոտ 4 մետր բարձրությունից վայր էին ընկել։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր