Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

10 մար 2018 10:00

Վարդան Ղուկասյանը List.am-ով վաճառքի է հանել ունեցվածքը. գործերը լավ չեն. «Ժամանակ»

Վարդան Ղուկասյանը List.am-ով վաճառքի է հանել ունեցվածքը. գործերը լավ չեն. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով հայտնվել խորհրդարանում, այնուամենայնիվ, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նրա գործերն այնքան էլ լավ չեն։
 
Տևական ժամանակ է՝ Վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Նույնիսկ այն աստիճան, որ սկսել է վաճառքի հանել իր ունեցվածքը՝ ավտոմեքենաներ, հողատարածքներ, շինություններ։ Ընդ որում՝ ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունը ժամանակ առաջ տեղադրված էր անգամ List.am հայտարարությունների կայքում, իսկ նշված հեռախոսահամարով զանգահարելիս զանգին պատասխանում էր անձամբ Վարդան Ղուկասյանը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր