Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 13-ամյա երեխան փորձել է ինքնասպան լինել

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 13-ամյա Մ. Մ.-ն է, ով նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «ազալեպտին» տեսակի 10-ից ավելի դեղահաբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են, որ Մ. Մ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում է Կոտայքի մարզի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։