ԵՄ ղեկավարությունն ագրեuիվորեն ձեռնամուխ է եղել ՀՀ-ից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը. ՌԴ ԱՀԾ          Տեսանյութ.Հունիսի 3-ին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել Կարապետյանի կոչը հանրահավաքից առաջ       Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

03 հուն 2026 12:01

ԵՄ ղեկավարությունն ագրեuիվորեն ձեռնամուխ է եղել ՀՀ-ից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը. ՌԴ ԱՀԾ

ԵՄ ղեկավարությունն ագրեuիվորեն ձեռնամուխ է եղել ՀՀ-ից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը. ՌԴ ԱՀԾԵվրամիության ղեկավարությունն ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը՝ Երևանի առջև պահանջ դնելով լիովին խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնահոգևոր կապերը։ Այս մասին ասվում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահակաքրիստոսները թիրախավորել են Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցին։ ԱՀԾ ստացվող տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունն ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը։ Որպես եվրատնտեսական ինտեգրման պարտադիր պայման՝ հայկական իշխանությունների առջև պահանջ է դրվում լիովին խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնահոգևոր կապերը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրոպացի պաշտոնյաները փորձում են զրկել ՌՈւԵ Երևանյան և Հայոց թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից և արգելափակել նրա երկխոսությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ։

«Ապրիլին Հայաստանում հիմնադրված ԵՄ Գործընկերության առաքելությունը, այս քաղաքական-գաղափարական խնդրի լուծման շրջանակներում, չարանենգ հարձակում է ձեռնարկում ռուսական ուղղափառության դեմ։ Եվրոպացի պաշտոնյաները փորձում են զրկել ՌՈւԵ Երևանյան և Հայոց թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից, ինչպես նաև արգելափակել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ»,- նշել են հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների կապերն ավելի ամուր են, քան ԵՄ ցանկացած քաղտեխնոլոգիական նախագիծ, և կդիմանան եվրոպացիների հարձակումներին։ 

«Այս կապակցությամբ կցանկանայինք եվրապաշտոնյաներին հիշեցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիության պատմությունը։ Մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր-կրոնական կապերն ավելի խորն են ու ամուր, քան ցանկացած քաղտեխնոլոգիական նախագիծ։ Դրանք շատ բան են հաղթահարել, և առավել ևս կդիմանան արմատները չհիշող եվրոպացի պաշտոնյաների հարձակումներին, ովքեր վաղուց հրաժարվել են իրենց մշակութային-պատմական ինքնությունից»,-նշել են ԱՀԾ-ում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր