Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

10 մար 2018 19:50

Ասկերովի և Գուլիևի մասին հայտարարությունն ադրբեջանական հերթական քաղաքական մուղամն է. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անհեթեթություն է համարում Լեռնային Ղարաբաղում գտնվող Ադրբեջանի երկու քաղաքացիներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին «բարոյական և ֆիզիկական կտտանքների» ենթարկելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով International Human Rights Defence Committee անունով կազմակերպության տարածած հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի սահմանն ապօրինաբար հատած Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը «բարոյական ու ֆիզիկական կտտանքների» են ենթարկվում, Դավիթ Բաբայանն ասաց. «Այդ կազմակերպության հայտարարությունն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ այն գրվել է կամ Բաքվում, կամ Սումգայիթում, չի բացառվում նաև, որ այդ կազմակերպությունը գտնվում է Ադրբեջանում: Այդ հայտարարությունն ադրբեջանական հերթական քաղաքական մուղամն է, որն ադրբեջանցիները մատուցում են հանրությանը»:

Դավիթ Բաբայանի խոսքով, այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական ահաբեկչություն: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է Ասկերովին և Գուլիևին և հնարավորություն ունենում գնահատելու նրանց վիճակը: Նրանք երբևէ որևէ բռնության չեն ենթարկվել` ոչ ֆիզիկական և ոչ էլ բարոյական»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Վերջինս միջազգային հանրությանը կոչ է անում հետաքրքրվել, թե ինչ վիճակում են գտնվում ինչ-ինչ պատճառներով ադրբեջանական բանտերում հայտնվող հայերը կամ հենց ադրբեջանցի քաղբանտարկյալները: «Այդ դեպքում բոլորը պատկերացում կկազմեն, թե ինչպիսին է իրավիճակն Ադրբեջանում»,-նկատեց Բաբայանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր