Տեսանյութ.Մենք նոր ծրագիր ունենք, ՀՀ-ում անապահով ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պռոշյանում «Toyota Land Cruiser»-ը բшխվել է հեծանվորդին, կա վիրшվոր    

12 մար 2018 20:35

Արա Ասոյանի մահվանը միջադեպ է նախորդել

 
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանը նախորդել է միջադեպ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որտեղ Ասոյանը նաև տնօրեն էր: 

Ինչպես հայտնում է Aravot.am-ը, Ասոյանը դիտողություն է արել հիվանդասենյակներից մեկում հիվանդի մահճակալին նստած հիվանդի հարազատներից մեկին, վերջինս՝ երիտասարդ տարիքի մի տղամարդ, իրեն վատ է զգացել դիտողությունից, հակաճառել է Ասոյանին ու նրան դուրս հրավիրել զրույցը հիվանդասենյակից դուրս շարունակելու: Ինչից հետո էլ հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը հանկարծամահ է եղել:

Հիշեցնենք, որ Ասոյանը մահացել էր ինֆարկտից հենց աշխատավայրում՝ հիվանդանոցի ընդունարանի դիմաց: Նա 65 տարեկան էր, ու կրկին մեր տեղեկություններով, տարիներ առաջ նրա սիրտը ստենդավորել էին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր