Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

12 մար 2018 15:52

Երբ քաղաքացին մենակ գնում է մաքսային` նույնն է, ինչ Վարդան Մամիկոնյանը պարսիկների դեմ մեն մենակ կռվի. Տեսանյութ

Երբ քաղաքացին մենակ գնում է մաքսային` նույնն է, ինչ Վարդան Մամիկոնյանը պարսիկների դեմ մեն մենակ կռվի. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ABC իրավաբանական կենտրոնի տնօրեն, իրավապաշտպան Արա Խաչատրյանը և «Տուգանք» հասարակական միավորման ղեկավար, վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը խոսեցին Ավտոներմուծողների համար ՀՀ-ում մաքսազերծման խնդիրների, Վրաստանում ԱՊՊԱ համակարգի բարդությունների և պատահարների գրանցման կարգի մասին: 
«Պարզվում է, երբ Վրաստանում մեր քաղաքացիները ՃՏՊ ունենան, ստիպված են լինելու զանգել Վրաստանի ՃՈ և ապահովագրական գործակալությունների կենտրոն։ Այսինքն՝ սա ենթադրում է, որ մեր քաղաքացիները հասանելի կապ պետք է ունենան: ՃՈ-ին զանգելը քիչ է, ապահովագրական ընկերությանն էլ պետք է զանգեն։ Վրաստանում անհապաղ պետք է զանգահարել և մնալ տեղում՝ բացի բժշկական օգնություն ցուցաբերելու դեպքերից։ Այսինքն՝ մեր քաղաքացիները Վրաստանում պետք է զգոնություն ցուցաբերեն, ցանկալի է վրացիների վրա հույս չդնել, սեփական հեռախոսով զանգահարել, որ հետո ապացուցելու հնարավորություն ունենան»,- պարզաբանեց Արտակ Խաչատրյանը, հավելելով, որ  Վրաստանում էլ նույն մեր կարգ ու կանոններն են գործում, մի քիչ ավելի խստացված։ 
Արտակ Խաչատրյանը նաև նշեց, որ բացի այդ ամենին այնտեղ  լեզվի խնդիրը կա. «Վրաստանում հիմա ռուսերեն խոսելն արդեն մոդա չէ, ու բարդ է հեռախոսազրույցներ ունենալը։
 
Արա Խաչատրյանն Էլ անդրադառնալով ՀՀ-ում մաքսազերծման խնդիրներին ասաց, որ 2017թ. ընթացքում ավտոմեքենաները ներմուծելիս, օրինակ՝ Ճապոնիայի դեպքում, հնարավորություն էր ընձեռվում հաշվի առնել ավտոմեքենաների ինվոյսային արժեքները, և մաքսազերծում իրականացնելիս հիմք էին ընդունվում քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերը. «Վրաստանից, ԱՄՆ-ից կամ այլ երկրներից ներմուծելիս ինվոյսային արժեքները հաշվի չէին առնում, համարվում էր, որ ներկայացված փաստաթղթերն արժանահավատ չեն, և կիրառվում էին հսկիչ գներ։ Իսկ 2018թ. հունվարից Մաքսային կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվեց ավտոմեքենաների մաքսազերծման գները, որոնց արդյունքում քաղաքացիները պետք է հնարավորություն ունենային պլանավորել, թե ինչ գնով կարող են մաքսազերծել, պետությունն էլ հնարավորություն կունենար խուսափել կոռուպցիոն ռիսկերից։ Սակայն, տարբեր քաղաքացիներ միևնույն մոդելի ավտոմեքենան նույն գնով չեն ձեռք բերում։ Դա կախված է ավտոմեքենաների տեխնիկական վիճակից, վազքից, մի շարք հանգամանքներից»։
Արա Խաչատրյանն նաև ասաց, որ իրենց դիմել են մի շարք քաղաքացիներ, ովքեր 2017թ. վերջին են մեքենա ձեռք բերել և նախապես չեն կարողացել իմանալ, որ հունվարից կարգ է փոխվելու. «Այսինքն՝ նոր ստացել են մեքենաները և ստիպված են մաքսազերծում իրականացնել Մաքսային կոմիտեի կողմից ներկայացված գներով»։ 
Բանախոսները նշեցին, որ շատ լուրջ խնդիր կա նաև էլեկտրամոբիլ ավտոմեքենաների հետ կապված. «Ունեցել ենք բազմաթիվ բողոքներ, որ էլեկտրամոբիլի մաքսազերծման ժամանակ գանձվել էր բնապահպանության վճար, որը աբսուրդ է։ Համապատասխան պաշտոնատար անձինք պետք է ուշադրություն դարձնեն դրան։ Այլ երկրներում ոչ միայն բնապահպանության վճար չկա, այլև մաքսավճար չկա, որովհետև պետությունը խթանում է նման մեքենաների ներմուծումը»,- ասաց Արա Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, 2017թ. հոկտեմբերի 12-ին կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետի տված հանձնարարականը, որը վերաբերում էր էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից, ինչպես նաև՝ գույքահարկից ազատելուն։ Միևնույն ժամանակ, նա ցույց տվեց ներմուծման փաստաթուղթ, որում նշված էր, թե էլեկտրական շարժիչով մեքենայի շարժիչն ունի 800 խմ ծավալ, իսկ էլեկտրամոբիլը նման շարժիչի ծավալ ունենալ չի կարող. «Ակնհայտ երևում է, որ այլ մեքենայի անվան տակ են ձևակերպել, որովհետև էլեկտրամոբիլը չի կարող ունենալ բնապահպանության վճար և շարժիչի ծավալ»։
Երբ քաղաքացին մենակ գնում է մաքսային` նույնն է, ինչ Վարդան Մամիկոնյանը պարսիկների դեմ մեն մենակ կռվի. Տեսանյութ
Արտակ Խաչատրյանն էլ նկատեց, որ շատերը փորձում են Ճապոնիայից ավելի ցածր գնով մեքենա ձեռք բերել, բայց իրականում ավելի թանկ է նստում. «Մաքսայինում վերջին 2 տարիներին հարաբերական անդորր էր տիրում, և թեկուզ մեծ դժվարությամբ՝ հնարավոր էր լինում ձեռքբերման փաստաթղթերը ներկայացնել։ Դեպք է եղել, որ ասել են՝ բենզինի չեկը թարգմանիր՝ բեր, հետո ասում էին՝ ապացուցիր, որ դա տվյալ մեքենայի համար է։ Ծիծաղելի է նաև էլեկտրամոբիլների համար գանձվող բնապահպանական վճարը։ Նաև մեծ խնդիր է ձեռքբերման արժեքի հարցը, որը մարդկանց խնդիրների առաջ է կանգնեցնում: Իսկ, երբ քաղաքացին մենակ գնում է մաքսային, դա նույնն է, ինչ Վարդան Մամիկոնյանը պարսիկների դեմ մենակով կռվի: Իրոք խայտառակ վիճակ է տիրում: Ավելի քան զավեշտալի է բրոկերների հետ պատմությունը: Նա այն գործակալն է, որին դու ես վճարում, բայց, երբ նրա հետ խոսում ես ասում է ես չեմ կարող ոչինչ անել ինձ ասել են եսպես գրի՝ արդյունքում մեծ քաշքշուկներ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր