Իսրայելն էլ չի հանդարտվում. Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին,մենք էլ կտանք համարժեք պատասխան          Բաքուն բարդ վիճակում է հայտնվել .ժամանակն է եկել44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու.եթե Իրան- Իսրայել հակամարտությունը շարունակվի, ադրբեջանաթուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի       Սուտ է ասել, սուտ է ասում․մեզ պարտադրում են անլուծում տարբերակ, ասում են սա է՝ ուրիշ ելք չկա, բայց կա...    

13 մար 2018 16:20

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

 
Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեդիայում առաջատար վերլուծական կենտրոնների՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության կենտրոնի, Միջազգային հարաբերությունների շվեդական ինստիտուտի, Ուպսալայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի, «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ղեկավարության և բարձրաստիճան դիվանագետների հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձավ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Արտգործնախարարն արժևորեց Շվեդիայի հետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ կարևորելով փոխգործակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների և, մասնավորապես, Արևելյան գործընկերության շրջանակներում:
Այս համատեքստում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին, դրա շրջանակներում համագործակցության հեռանկարներին:
ԱԳ նախարարը ներկաներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին կովկասյան և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններին, միջազգային ասպարեզում գործընթացներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր