Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

13 մար 2018 16:50

Յոթ միջոց՝ հասկանալու համար, որ մարդը խաբում է ձեզ

 
Նա բաց է թողնում մանրամասները
Խաբեբաները սովորաբար պատմություն հորինելիս բաց են թողնում մանրամասները: Երբ մարդը ճշմարտությունն է պատմում, իր կամքից անկախ ինչ-որ մանրամասներ է հիշատակում. երբ է դա եղել, ինչ եղանակ էր այդ ժամանակ, ում է հանդիպել ճանապարհին: Նրան ճշտող հարցեր տվեք, եւ ձեր կասկածներին պատասխան կստանաք:
Նա ներողություն է խնդրում, որ ինչ-որ բան է մոռացել
Ստախոսը չի կարող հիշել այն ամենը, ինչի մասին խաբել է: Եթե մարդը ճշմարտությունն է պատմում, պատմությունը նույնն է մնում նաեւ որոշ ժամանակ անց: Ստախոսը չի կարողանում հորինած պատմությունը կրկնել, եւ կարող է արդարանալ, որ պարզապես արդեն մոռացել է, թե ինչպես է դա պատահել:
Նա հակասում է ինքն իրեն
Նա խճճվում է սեփական ստի մեջ: Երբ մարդը շատ է ստում, նրա պատմությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ միմյանց:
Նա չափազանց երկար է մտածում պատասխանի հարցում
Հավանաբար՝ նա դեռեւս չի մտածել իր ստի մասին: Կամ փորձում է հիշել, թե ինչ է խաբել ավելի վաղ:
Նա ակհայտորեն լարված է կամ նյարդայնանում է
Փորձառու հոգեբանները կարող են նկատել, որ մարդը ստում է: Ստի դետեկտորը նույնպես կճանաչի ստախոսին, երբ նրա սրտի բաբախյունն արագանա:
Նա պաշտպանողական դիրք է բռնում
Դուք նրան պարզ հարց եք տալիս, իսկ նա ագրեսիվ է դառնում, կարծես նրան ինչ-որ բանում մեղադրում են: Քանի որ գիտի, որ մեղավոր է:
Նա մեղադրում է ձեզ
Մարդը, որը ստում է, կփորձի ուշադրությունն իրենից դեպի ձեզ փոխանցել: Նա կարող է ձեզ մեղադրել ստելու մեջ կամ ձեզ ամաչեցնել այն բանի համար, որ համարձակվել եք նրան կասկածել ստի մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր