Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

01 մար 2018 15:30

Ինչպե՞ս աչքերի միջոցով պարզել, թե ինչ է մտածում մարդը

Այո, այո, աչքերը՝ հոգու հայելին են: Իհարկե, եթե կառավարես՝ կարող ես թաքցնել իսկական էմոցիաներդ: Բայց սովորաբար մարդիկ մոռանում են, որ իրենց մատնում են աչքերը: Մարդու հայացքը, անգամ ուղղությունը, որով նա նայում է, կարող է հուշել, թե ինչ է նա մտածում այդ պահին։
 
Երբ մարդը վստահ ուզում է իր սուտը պաշտպանել և գիտակցաբար ստում է, նա ջանում է տեսողական կապ պահպանել։ Նա խորաթափանց նայում է ձեր աչքերի մեջ։ Դա արվում է նրա համար, որպեսզի հասկանա, թե հավատում եք արդյոք իր ստին։ Իսկ երբ մարդը հանկարծակիի է եկել և ուզում է այնպես ստել, որ այդ մասին բոլորը մոռանան, նա անմիջապես ձեր ուշադրությունը շեղում է այլ բանի վրա. մտնում է ուրիշ սենյակ իբր գործ ունի կամ սկսում է կոշիկները կապել, թղթերը դասավորել և ինչ-որ բան մրթմրթալ քթի տակ։ Երբեմն կարող է նայել ձեր աչքերի մեջ՝ հուսալով աջակցություն գտնել։ Նա կարող է և չստել, բայց շատ անվստահ լինել իր իրավացիության մեջ։

Հետևեք աչքերը թարթելուն։ Երբ ստում են, հաճախ են թարթում, քանի որ սթրես են ապրում։ Բացի այդ, դա կարող է նշանակել, որ խոսակցության թեման տհաճ է։ Մարդը որքան քիչ է թարթում, այնքան նա այդ պահին երջանիկ է։
 
Հարց տալիս հետևեք աչքերին։ Որպես կանոն, եթե մարդը թեքում է հայացքը մի կողմ, նշանակում է փորձում է հիշել, որպեսզի ասի ճշմարտությունը։ Կարևոր է, թե որ կողմ։ Նայեք հոգեբանների սխեման, որը պատմում է, թե ինչ է նշանակում աչքերի շարժումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր