Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

20 մայիս 2017 18:30

Սուտը ճանաչելու 15 ամենաարդյունավետ ձևերը

 Սուտը ճանաչելու 15 ամենաարդյունավետ ձևերը
Ձեզ ենք ներկայացնում 15 ամենակիրառական ու արդյունավետ միջոցները, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ, թե երբ է զրուցակիցը խաբում Ձեզ։
Ինչպե՞ս ճանաչել սուտը խոսքի մեջ
1. Հարցեր տվեք ու հետևեք, թե ինչպես է սկսում պատասխանել Ձեր զրուցակիցը։
2. Եթե դուք սթրեսային հարց եք տվել ու ի պատասխան լսում եք հարցի տեսքով պատասխան (օրինակ. «Ինչի՞դ է պետք», «Ի՞նչ իմաստ ունի» և այլն), ապա դա նշանակում է, որ Ձեր զրուցակիցն ինչ-որ բան է թաքցնում ու ամենայն հավանականությամբ ստում է։
3. Եթե Դուք սթրեսային հարց եք տալիս ու ստանում եք «Դա կարևոր չէ» պատասխան կամ էլ նմանօրինակ այլ խուսափողական պատասխաններ, ապա դա նշանակում է, որ Ձեր զրուցակիցն ինչ-որ բան է թաքցնում ու ամենայն հավանակնությամբ ստում է։
4. Եթե Դուք սթրեսային հարց եք տալիս ու պատասխան ինչ -որ խաառնաշփոթ ճառ եք լսում, այսինքն՝ տեղեկատվության մեծ հոսք, որն արտասանված է բարձր տոնով ու կապ չունի քննարկվող թեմայի հետ, ապա ամենայն հավանականությամբ Ձեզ խաբում են։
5. Եթե Դուք սթրեսային հարց եք տալիս, ու զրուցակիցն արհամարհում է այն, չի պատասխանում տվյալ հարցին կամ էլ ընդհանրապես դադարեցնում է խոսակցությունը, ապա ամենայն հավանականությամբ նա ինչ-որ բան է թաքցնում Ձեզանից ու հավանաբար ստում է։
6. Եթե Դուք լսում եք երկար պատմություն, որտեղ մանրամասնորեն ու հերթականությամբ նկարագվում են գոծողություններ, և Դուք կասկածում եք դրանց իսկության մեջ, ապա խնդրեք, որպեսզի Ձեր զրուցակից պատմի նույն պատմությունը՝ հակառակ հերթականությամբ։ Եթե նա խաբում է, ապա ի զորու չի լինի պատմությունը հակառակ հերթականությամբ պատմել։
Ֆիզիոլոգիական ցուցիչներ
1. Եթե Դուք կարևոր հարց եք տվել, ու դրան պատասխանելուց հետո Ձեր զրուցակիցն ուշադրությամբ Ձեզ է նայում, ապա դա նշանակում է, որ նա խաբում է, քանի որ սուտ ասողի համար կարևոր է ստուգել՝ արդյո՞ք հավատացել են իր ստին։
2. Եթե մարդը ստում է, ապա, որպես կանոն, նրա բերանը չորանում է, ինչի արդյունքում հաճախակիանում են հպումները դեմքին ու շրթունքներին։ Ուշադրություն դարձրեք նման դետալների։
3. Երբ մարդը ստում է, նա կարող է կարմրել ամոթի, մեղքի ու անհարմարության զգացման պատճառով։
4. Երբ մարդը ստում է, նա կարող է կտրուկ սփրթնել, քանի որ վախի զգացում կարող է առաջանալ, իսկ դրա ժամանակ մարդիկ սփրթնում են, քանի որ արյունը կտրուկ մղվում է դեպի ոտքերը։
5. Երբ մարդը ստում է, նրա շնչառությունն արագանում է ու ավելի խորն է դառնում։ Հաճախակիացած շնչառությունը նկատելու համար պետք է հետևել կրծքավանդակի վերին հատվածին, բայց դա այդքան էլ լավ գաղափար չէ, եթե Ձեր զրուցակիցն իգական սեռի ներկայացուցիչ է։
Ինչպես ճանաչել սուտասանին ժեստերից
1. Եթե մարդը ստում է, ապա նրա ժեստերի քանակը կրճատվում է։ Հասկանալով, որ իր ժեստերով ինքը կարող է մատնել ինքն իրեն՝ սուտասանն անգիտակցաբար սահմանափակում է ժեստիկուլյացիան։
2. Եթե մարդը ստում է, ապա նա ձգտում է հեռանալ զրուցակցից։ Դա նշանակում է, որ նա պատսպարվելու է գրքերի, պայուսակների, համակարգիչների, սեղանների և այլ առարկաների հետևում։ Հոգեբանության մեջ դա կոչվում է պատնեշավորում։
3. Եթե պատասխանելուց առաջ զրուցակիցը թեթևակի հազում է, ծխախոտն է կպցնում, բաժակից կում է անում, ապա դա նշանակում է, որ նրան թայմ աութ է պահանջվում, որպեսզի նա ճիշտ պատասխան տա, ինչը մեծացնում է հավանականությունը, որ այդ պատասխանը սուտ կլինի։
4. Եթե հարցին պատասխանելիս զրուցակիցն առաջ է թեքվում, դիպչում է Ձեզ, գրկում է Ձեզ, ապա դա նշանակում է, որ նա սթրես է զգում, ինչը նշանակում է, որ նա հավանաբար ստում է։
Հարկ է նշել նաև, որ սուտը չի կարելի ճանաչել միայն ժեստերից կամ էլ խոսքից։ Սուտն արտացոլվում է տարատեսակ նշանների ամբողջության տեսքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր