Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

14 մար 2018 20:00

Հինգ բան, որ պետք չէ թաքցնել սիրելիներից

 Հինգ բան, որ պետք չէ թաքցնել սիրելիներից
1. Հիվանդություններ. դա այն է, ինչին երկուսդ էլ բախվելու եք: Եթե նույնիսկ վաղուց բուժել եք լուրջ հիվանդությունը, ծրագրելով ձեզ հետ անցկացնել ամբողջ կյանքը՝ ձեր զուգընկերն իրավունք ունի իմանալ, թե ինչ վիրահատությունների եք ենթարկվել կամ ինչ քրոնիկական հիվանդություն ունեք:
2. Փող. պետք չէ գաղտնի պահել պարտքերն ու վարկերը, միեւնույն է, այդ մասին հայտնի կդառնա: Ձեր ֆինանսական խնդիրների մասին պատմեք սիրելիին, եւ միասին կկարողանաք ելք գտնել. միասին առանձին բյուջե ստեղծել, միասին գումար տնտեսել կամ հաղթահարել անպետք բաների համար գումար ծախսելու ցանկությունը
3. Ի՞նչ եք ուզում հարաբերություններից. ազնիվ եղեք ձեր ակնկալիքներում՝ լինի դա հարսանիք, ընտանիք, երեխաներ կամ կարիերա: Իրականում մարդիկ այնքան տարբեր հայացքներ են ունենում այս հարցերում, որ կզարմանաք՝ իմանալով, որ պարզապես միմյանց սիրելն ու երջանիկ լինելը հիմա բավարար չէ:
4. Ծնողների հետ հարաբերություններ. վաղ թե ուշ կիմանաք միմյանց ընտանեկան հարաբերությունների մասին: Լուրջ հարաբերություններում կարեւոր է իմանալ, թե ինչ է տեղի ունենում ձեր ընտանիքներում: Բացի այդ, հնարավոր է՝ ինչ-որ մեկի ծնողները լուրջ առողջական խնդիրներ ունեն եւ մի օր ստիպված կլինեք ստանձնել նրանց խնամքը: Ձեր զուգընկերը պետք է տեղյակ լինի նման հեռանկարից:
5. Երազանքներ. եթե չեք կարող ձեր սիրելիին պատմել ձեր ամենաարտասովոր երազանքների մասին, դա վատ նշան է: Դուք պետք է վստահեք նրան այնքան, որ չվախենաք հիմար թվալ: Զուգընկերը պետք է իմանա, թե ինչի եք ձգտում, հնարաոր է՝ կարող է նույնիսկ օգնել այդ հարցում: Եթե չեք կիսվում ձեր նպատակներով, ավելի դժվար կլինի դրանց հասնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր