Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը          Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ       Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից    

15 մար 2018 15:30

Մեզ շրջապատող իրերի պահպանման ժամկետը

Մեզ շրջապատող  իրերի պահպանման   ժամկետըՄեզնից յուրաքանչյուրը գիտի, որ ատամի խոզանկաը պետք է փոխել 2-3 ամիսը մեկ: Ցավոք ոչ բոլորն են հետևում այս կանոնին:

Փոխարենը ոչ բոլորը գիտեն, որ սանրերը, բարձերը և հողաթափերը անհրաժեշտ է որոշ ժամանակը մեկ փոխել:   Ամեն ինչն ունի  պահպանման վաղեմության ժամկետ, բայց մարդիկ ոչ միշտ են հիշում, որ դրանք պետք է դեն նետել: Իհարկե մենք հակված ենք  կապվելու մեր հին իրերին: Շատ կանայք կարծում են, որ իրենց հին հողաթափերն աշխարհի ամենահարամարավետ հողաթափն է և դրանից այլևս չի գտնի:
Կարծում եք դա ձեզ չի՞ վերաբերում: Այդ դեպքում ասացեք, թե վերջին անգամ երբ եք փոխել սրբիչները:
 
Եկեք իմանանք, թե որ իրը որքան  ժամանակը մեկ է պետք փոխել: 
 
1.Սանր
Սանրը պետք է փոխել տարին մեկ: Բացի այդ շաբաթը մեկ այն պետք է լվանալ:
 
2. Ատամի խոզանակ
Ատամի խոզանակը իսկական մանրէների պահեստարան է, այդ պատճառով այն անհրաժեշտ է փոխել 3 ամիսը մեկ:
 
3. Սրբիչներ
Սրբիչը իդեալական միջավայր է մանրէների վերարտադրության համար և այն պետք է փոխել 1-3 տարին մեկ:
 
4. Օծանելիք
Օծանելիքի պահպանման ժամկետը 1-3 տարի է՝ կախված նրանից փակ է տուփը, թե բաց:
 
5. Կրծքկալ
Կրծքկալը պետք է դեն նետել հագնելուց 1–2 տարի հետո:  Այս ժամկետից հետո այն կորցնում է իր ճիշտ ձևն  ու էլաստիկությունը:
 
6. Բարձեր
Բարձերը պետք է փոխել 2–3 տարին մեկ, քանի որ այն ևս կորցնում է իր ձևը և մանրէների առաջացման համար ևս հիանալի միջավայր է այն:
 
7.Ալյուր
Ալյուրը կարելի է պահպանել  6 –ից 12 ամիս՝ կախված դրա տեսակից:
 
8. Հողաթափեր
Հողաթափերը հարմար վայր է սնկային ինֆեկցաների առաջացման համար. Այն անհրաժեշտ է փոխել ամեն  6 ամիսը մեկ:
 
9. Մեքենաների մեջ հարմարացվող մանկական նստարան
Մեքենաների համար նախատեսված մանկական նստարաններըկորցնում են իրենց ձևը օգտագործելուց  6 տարի հետո. նշանակում է դրանից հետո այլևս հնարավոր չէ ապահովել երեխայի անվտանգությունը:
 
10. Համեմունքներ
Համեմունքներտ պահպանվում են 1 –ից 3 տարի:  Աղացած համեմունքները անհրաժեշտ է դեն նետել 6 ամիս պահպանելուց հետո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր