Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 մար 2018 12:38

Հերթական խայտառակությո՞ւնը, թե՞ սադրանք. ինչո՞ւ է «հորինվել» Ազգ-խանութ-բանակը . ԼՈՒՍԱՆԿԱՐ

Հերթական խայտառակությո՞ւնը, թե՞ սադրանք. ինչո՞ւ է «հորինվել» Ազգ-խանութ-բանակը . ԼՈՒՍԱՆԿԱՐՀամացանցում քննարկման նոր թեմա է հասունանում: Երեկ հայտարարություն տարածվեց, թե Արթիկ քաղաքում Ազգ-խանութ-բանակ կարգախոսով զինվորական խանութ-սրահ է բացվել, որտեղ քաղաքացիները կարող են ձեռք բերել այն ամենը, ինչ անհրաժեշտ է զինվորին: Օգտատերերը քննադատաբար են մոտեցել լուրին` որակելով այն հեգնանաք ԶՈՒ Ազգ-բանակ նախաձեռնությանը, որը ժամանակին պակաս դժգոհությունների տեղիք չէր տվել:
 
Կարծիքներ են հնչել, որ նորաբաց խանութը խայտառակում է բանակի ղեկավարությանը: Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը ArmLur.am-ի հետ զրույցի ընթացքում տեղեկացավ, որ համայնքում նման խանութ է բացվել և տեղում հարց ու փորձի միջոցով տեղեկացավ նաև, որ խանութը կրում է ոչ թե Ազգ-խանութ-բանակ կարգախոսը, այլ` Ամեն ինչ զինվորի համար: Մխիթար Վարագյանը նկատեց, որ որևէ «աննորմալ բան» դրանում չկա. «Մարդիկ ինչ պետք է զինվորի համար, զեռք կբերեն: Շատ նորմալ են վերաբերվում»:
 
Դե խանութն էլ, համայնքապետի խոսքով` բացված կլինի օրենքի պահանջներին համապատասխան:
 
ArmLur.am-ը կապ հաստատեց նաև խանութի սեփականատեր Արմեն Մնացականյանի հետ, ով ևս տեղյակ չէր` ինչ աղմուկ է բարձրացել իրենց խանութի շուրջ և հավաստիացրեց, որ որևէ ենթատեքստ իրենց նախաձեռնության մեջ չկա: Նրա խոսքով` մեծ թվով զինծառայողներ ունեցող Արթիկում այս խանութն անհրաժեշտություն էր, քանի որ մարդիկ ստիպված չեն լինի զինվորական պարագաներ ձեռք բերելու համար Գյումրի հասնել: Մնացած հարցերին մեր զրուցակիցը հրաժարվեց հեռախոսով պատասխանել` նշելով, որ Արթիկում գործող խանութը որևէ բանով չի տարբերվում Երևանում գործող նմանատիպ խանութներից: Իսկ թե ինչու է իրենց կարգախոսը` Ամեն ինչ զինվորի համար փոխվել, Արմեն Մնացականյանը դժվարացավ պատասխանել:
 
ՀՀ պաշտպանության նախարարությունից չմեկնաբանեցին կատարվածը` համարելով դա իրենց իրավասություններից դուրս: 
Հերթական խայտառակությո՞ւնը, թե՞ սադրանք. ինչո՞ւ է «հորինվել» Ազգ-խանութ-բանակը . ԼՈՒՍԱՆԿԱՐ
 

 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր