Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազորներ          Երբ որ բալկոնը կպոկվի, կընկնի, կզանգահարեք մեզ, կգանք կբարձրացնենք. ԱԻՆ ներկայացուցիչ       Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր»    

15 մար 2018 12:58

«Ոստիկանությունն էլ, վարորդն էլ, գրպանահատն էլ իրար լավ գիտեն». քաղաքացիները հանցավոր խումբ են բացահայտել

«Ոստիկանությունն էլ, վարորդն էլ, գրպանահատն էլ իրար լավ գիտեն». քաղաքացիները հանցավոր խումբ են  բացահայտելՀամացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ երևացող տղամարդիկ, ըստ գրառման՝  զբաղվում են վտանգավոր գործունեությամբ։ «Հարգելի ընկերներ, այս նկարում նշված մարդիկ 44 համարի ավտոբուսի մեջ վտանգավոր գործունեությամբ են զբաղվում։ Խնդրում եմ լինել ուշադիր և հնարավորինս տարածել: Սրանք նստեցին 3-րդ մասի հրապարակից և իջան Մալաթիայում, ապա նորից դիմացի կանգառից նստեցին 44-ը ու գնացին 2-ը, իսկ մեկը մոտեցավ ինձ՝ նկարելու համար»,- գրված է լուսանկարին կից։
Բավական ուշագրավ են նաև լուսանկար-հրապարակման տակ թողնված մեկնաբանությունները, որոնք գրեթե նույն բովանդակությունն ունեն։ Մեկնաբանություններից  պարզ է դառնում, որ օգտատերերը ճանաչում են խմբին, այս կամ այն կերպ առիթ են ունեցել բախվել նրանց հետ։
«Սրանք գրպանահատներ են, ես մի անգամ բախվել եմ էս ոչխարի հետ, ու զարմանում եմ, որ բոլորս արդեն գիտենք, ճանաչում ենք դրանց, բայց ոստիկանությունը չի նկատում»,- գրել է օգտատերերից մեկը։
Մեկ այլ օգտատեր նշում է, որ 44 համարի ավտոբուսում իրենից էլ են գողություն կատարել, բայց չի դիմել իրավապահ մարմիններին «44 համարի ավտոբուսում ինձանից էլ են տարել, չեմ դիմել որևէ տեղ, որովհետև ոստիկանությունն էլ, վարորդն էլ, գրպանահատն էլ իրար լավ գիտեն… Բնույթով էլ դինջ չեմ))) նրանց գործելաոճն է կատարելության հասել… համաձայն եմ. որ զգոն լինելա պետք. ելք չկա… բայց բարձրաձայնել պետք ա. ժողովուրդ»։
«Ցավոք սրտի ինձ նույնպես «բախտ վիճակվեց» տեսնել իրենցից մեկին, ու ասեմ, որ միայն 44-ով չեն սահմանափակվում, ուղղակի պետք է զգույշ և ուշադիր լինել»,- նշել էր մեկ ուրիշ օգտատեր։
«Ամեն տեղ էլ լինում են միշտ՝ 3-ով կամ 5-ով, բայց հանցախմբում տարբեր մարդիկ են։ Եթե վարորդը նկատում ու բարձրաձայնում է, ապա, առանց վախի, վարորդին փողոցում ծեծում են»,- գրել էր մեկ ուրիշը։
«Նույն վիճակն է նաև Ավանի ավտոբուսներում, հատկապես՝ 41 համարի»։
«Իմ դրամապանակը 58 համարի ավտոբուսի միջից են տարել»։
«Ճիշտ ա, էս տոպրակովը 44 համարի ավտոբուսի մեջ մի հատ տատիկի դրամապանակ էր ուզում գողանալ, չկարողացավ»։
«Ցավը գիտեք որն ա, որ ժողովուրդը բողոքում ա, նույնիսկ նկարներն ա գցում ու ցույց տալիս ոստիկաններին, բայց չգիտես՝ ինչի գնալով ավելի շատանում են գողերը տրանսպորտի մեջ։ Էդ նշանակում ա, որ որոշ «ոստիկաններ» լավ էլ ճանաչում ու փող են աշխատում»։
«Էդ ճիվաղները գրպանահատներ են. մի անգամ էդ նիհարին էնպես եմ ապտակել, որ աչքերից կայծեր թռան։ 46 համարի ավտոբուսի մեջ մտնում էր մի տարեց կնոջ պայուսակ, բռնեցի, ու ավտոբուսից խայտառակ ձևով շպրտեցինք։ Սրանք երեքով մի խումբ են»։
 
168.am

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր