ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

16 մար 2018 21:30

Խորհուրդներ Կենդանակերպի նշաններին. ինչպես ավելի երջանիկ լինել

 
Խոյ
Խոյերի համար երջանկություն են ազատությունը եւ սահմանափակումների բացակայությունը: Նրանք սեփական ուժերով են ձեռք բերում իրենց երջանկությունը՝ օգտագործելով ներքին ռեսուրսները, եւ երբեք չեն շեղվում նախանշած ուղուց: Սակայն իմպուլսիվ Խոյերը չպետք է մոռանան մտերիմ մարդկանց օգնության եւ աջակցության մասին, որոնք ամենեւին էլ իրենց զսպող գործոն չեն:
Ցուլ
Ցուլերը սիրում են իրենց գեղեցիկ իրերով շրջապատել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մեծ մասը ձգտում է շքեղության եւ հարստության: Նրանք նաեւ ձգտում են իրենց շրջապատել մարդկանցով, որոնք կհարգեն ու կգնահատեն իրենց: Ցուլերը երջանիկ կլինեն, եթե նրանց կողքին լինի իրենց ձգտումները կիսող մեկը, բայց իրենք էլ պետք է փոխադարձ անկեղծ սեր նվիրեն:
Երկվորյակ
Երկվորյակների համար երբեմն դժվար է կողմնորոշվել ցանկությունների հարցում: Նրանք կարողանում են իրենց ցանկությունը փոխել՝ կախված տրամադրությունից, շաբաթվա օրից եւ այլ գործոններից: Սակայն Երկվորյակների կյանքում ամենակարեւոր բանը շփումն է, նոր տպավորությունները, ծանոթություններն ու դրական էմոցիաները: Երջանիկ լինելու համար նրանք պետք է սովորեն ոչ միայն ուրախություն փնտրել, այլեւ նվիրել այն:
Խեցգետին
Ռոմանտիկ Խեցգետիններին ընտանեկան հարմարավետություն է պետք, ընտանիք եւ մտերիմ մարդիկ, որոնք գնահատում եւ սատարում են իրենց: Հաճախ նրանք միայնության են ձգտում, որպեսզի տրվեն երազանքներին: Խեցգետինների համար ավելի դյուրին կլինի երջանիկ կյանք ունենալ, եթե սովորեն գնահատել ու հարգել իրենց անհատականությունը:
Առյուծ
Ինքնավստահ Առյուծներին լիարժեք երջանկության համար հաճախ ինքնարտահայտման համար տարածք է պետք: Նրանք տանել չեն կարողանում մարդկանց, որոնք մատնանշում են՝ ինչպես պետք է իրենց պահեն: ԱԱռյուծների համար երջանկություն է, երբ գնահատում են իրենց տաղանդն ու վաստակը: Սակայն Առյուծները երբեմն պետք է դադարեն իրենց բոլորից վեր դասել, որպեսզի կարողանան գնահատել երջանկությունն ու այն կիսել մտերիմների հետ:
Կույս
Կարգուկանոն սիրող Կույսերը ցանկանում են հարմարավետություն ստեղծել սեփական ձեռքով: Նրանք դրանում հաճույք եւ բավարարում են զգում: Կույսերի համար երջանկություն են կայունությունն ու իրենց տեղում դրված իրերը: Սակայն լիարժեք երջանկություն գտնելու համար նրանք պետք է ավելի թեթեւ վերաբերվեն ամեն ինչին: Մի փորձեք քննադատել ձեզանից տարբերվող մարդկանց, եւ ձեր կյանքում ներդաշնակություն կտիրի:
Կշեռք
Կշեռքների համար չափազանց կարեւոր է հավասարակշռությունը: «Ոսկե միջինում» ներդաշնակ գոյատեւումը նրանց լիարժեք երջանկության եւ հարմարավետության զգացում է տալիս: Սակայն Կենդանակերպի այս նշանի ններկայացուցիչները չպետք է իրենց երջանկությունը կառուցելիս փորձեն ներգրավել այլ մարդկանց: Միայն դուք կարող եք այնպես անել, որպեսզի ձեր ներքին կշեռքի սլաքը միշտ կենտրոնում մնա:
Կարիճ
Կարիճները յուրահատուկ էներգետիկա ունեն եւ կարող են սնվել ուրիշների էմոցիաներով՝ լիցքավորելով իրենց ներքին մարտկոցը: Նրանց հաճախ էներգետիկ վամպիր են կոչում, որոնք կարող են ներծծել տարբեր էմոցիաներն ու դրանք իրենց սեփական երջանկությունը դարձնել: Բազմաթիվ Կարիճներ երջանկության հաճույքը զգալու համար վտանգավոր մարզաձեւերով են զբաղվում: Սակայն նրանք պետք է կարողանան ազատվել ագրեսիայից, չարությունից, խանդից, որոնք խանգարում են լիարժեք երջանկությանը:
Աղեղնավոր
Աղեղնավորները նույնիսկ երազում ճամփորդություն ու երկար ճանապարհ են տեսնում՝ արկածներով լի: Նրանք կարող են պոկվել տեղից՝ լավագույն ապագայի հասնելու համար, հետ չնայել եւ երկար չմնալ նույն տեղում: Հեղինակություն սիրող Աղեղնավորները երջանկություն են գտնում նաեւ հասարակության մեջ բարձր դիրքի օգնությամբ: Սակայն նրանք պետք է հիշեն, որ մշտական վազքը նրանցից վանում է իրական երջանկությունը:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին երջանկություն է բերում աշխատանքը: Բնատուր տաղանդներ ունենալով՝ նրանք արագորեն իրենց համար սիրած գործ են գտնում եւ ուրախությամբ ամբողջ ազատ ժամանակը տրամադրում աշխատանքին եւ ունակությունների կատարելագործմանը: Այծեղջյուրները երջանիկ են, երբ պահանջված են: Սակայն լիարժեք երջանիկ լինելու համար նրանք պետք է սովորեն թուլանալ եւ անընդհատ չվազել գործի հետեւից:
Ջրհոս
Ջրհոսների թեթեւությունը նրանց կյանքն ավելի երջանիկ ու անհոգ է դարձնում: Ջրհոսներն իրենց շրջապատում են նվիրված ընկերներով, սակայն նրանց երջանկության լիարժեքությանը խանգարում է ապագան տեսնելու ցանկությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում դադարել մտածել ապագայի մասին, այլ սովորել երջանիկ լինել ներկայով:
Ձկներ
Ձկները երջանիկ են, որ կարողանում են օգնել մարդկանց: Նրանք անկեղծորեն ուրախանում են, երբ դրական ներդրում են ունենում ինչ-որ մեկին երջանկացնելու գործում: Միաժամանակ, Ձկներին անհրաժեշտ են մարդիկ, որոնք իրենց հանդեպ կարեկցանք, ըմբռնում եւ հոգատարություն կդրսեւորեն: Ձկների համար երջանկություն է օգնել եւ օգնություն ընդունել:  Նրանք պետք է խուսափեն բացասական էմոցիաներից եւ անցյալի համար ափսոսանքից: Ներել եւ բաց թողնել. այդ դեպքում Ձկներն ավելի երջանիկ կլինեն:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր