Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

19 մար 2018 10:00

Դու՛րս Կրեմլից․ Ռուսաստանում Պուտինին քվեաթերթիկների միջոցով ուղերձներ են հղում

Ռուսաստանում ընտրողներից մեկը գործող նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել։ Քվեաթերթիկին գրված է։ «Պուտին նշանակում է պատերազմ, կողոպուտ, աղքատություն, սուտ։ Դու՛րս Կրեմլից»։

Բացի այդ, շատ են դեպքերը, երբ ընտրողները պարզապես փչացրել են քվեաթերթիկը։ Մասնավորապես, քաղաքագետ Կոնստանտին Դոլգովը ցույց է տվել, որ ինքը ևս գրություն է թողել։

Սակայն իր քվեաթերթիկին նա գրել է․ «Խարկովի համար։ Դոնբասի համար։ Ռուսաստանի համար։ Խորհրդային միության համար»։
ՌԴ ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի ընտրության քվեարկության քվեաթերթիկների 99,65 տոկոսի ամփոփումից հետո առաջատարը գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է՝ 76,66 տոկոսով:

Երկրորդ հորիզոնականում Կոմունիստական կուսակցության թեկնածուն է՝ 11,8 տոկոսով, երրորդ տեղում՝ Ժիրինովսկին՝ 5,67 տոկոս: Իսկ չորրորդ հորիզոնականում  Սոբչակն է՝ ձայների 1,67 տոկոսով:

Ընտրությունների մասնակցել է ընտրողների 67 տոկոսը:

Ռուսական մամուլի հաղորդմամբ՝ Պուտինը ստացել է հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ աջակցությունը:  2008 թ. ռեկորդակիրը Դ. Մեդվեդեւն էր՝ 52,5 միլիոն ձայնով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր