Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին          Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների և արցախահայության վերադարձի իրավունքի մասին       Ինքնություններն անհայտ անձինք Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ    

18 մայիս 2026 16:28

Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների և արցախահայության վերադարձի իրավունքի մասին

Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների և արցախահայության վերադարձի իրավունքի մասինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այսօր հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ և բարձրացրել հայ գերիների հարցը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։

Արամ Ա-ն խոսել է նաև արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբ, անդրադարձել եկեղեցիների և պատմական կոթողների պահպանման հարցին, շեշտել Արցախի նախկին ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը խոսել է նաև Լիբանանի ներկա վիճակի մասին՝ ընդգծելով Լիբանանի հարավից Իսրայելի հեռացման և զինադադարի պահպանման կարևորությունը։

Հռոմի պապն իր զորակցությունն է հայտնել նշված հարցերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր