Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի          Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց       Արմեն Աշոտյանի կալանքը մեկ ամսով երկարաձգվեց    

18 մայիս 2026 17:18

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու այցը Երևան «եվրոպական արժեքներ» է թողել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճին:

«Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց՝ «եվրոպական արժեքներն» ակնհայտ են»,- գրել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել է տեսանյութ, որտեղ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ վեճի է բռնվել մի քաղաքացու հետ և ասել.

«Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը, բոլորիդ կզացնելու եմ: Եթե դու Ռոբն ես, Ռոբին, Սերժին, կալուգացուն կզացնելու եմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր