Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

19 մար 2018 14:27

Արտակարգ դեպք Երևանում. միկրովատոբուսը կանգառից դուրս կայանելու շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Մարտի 18-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ղ.-ն:
 
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/3 հասցեի դիմաց թիվ 35 երթուղու միկրովատոբուսը կանգառից դուրս կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արտակ Ղ.-ին խոհանոցային դանակով հարվածել է 1989 թ. ծնված Արթուր Հ-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.20-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
 
Կատարվում է քննություն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր