Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

19 մար 2018 16:00

Երեւանի ավագանին մերժել է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանել Վուդրո Վիլսոնի անունով

 
Երեւանի ավագանու հերթական նիստում, մինչ օրակարգի հաստատումը, ելույթ են ունեցել ավագանու «Ելք» խմբակցության անդամները եւ անընդունելի համարել օրակարգում «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամների հեղինակած 2 հարցերի օրակարգում ներառումը, մասնավորապես նշելով, որ անընդունելի է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակը անարգելուն միտված նման նախաձեռնություններով հանդես գալը:
Ըստ այդմ, «Ելք» խմբակցությունը հայտարարել է ավագանու նիստը լքելու իր որոշման մասին եւ դուրս եկել նիստերի դահլիճից:
Այնուհետ՝ օրակարգի հաստատումից հետո, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու, ինչպես նաեւ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրելու մասին որոշման նախագիծը ներկայացրել է այն հեղինակած խմբակցության ղեկավարը, որից հետո ծավալվել է բուռն քննարկում:
Քննարկման ընթացքում Երեւանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներն անընդունելի են համարել ՀՀ ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը որեւէ մեկի անունով վերանվանելու կամ անվանափոխելու նախաձեռնությունը:
Քննարկմանը հաջորդած քվեարկությամբ Երեւանի ավագանին 47 դեմ, 3 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժել է Վազգեն Սարգսյանի անվան փողոցի վերոնշյալ հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու եւ հարակից այգում վերջինիս հուշարձանը տեղադրելու «ԵԾ» խմբակցության հեղինակած որոշման նախագիծը:
Երեւանի ավագանին քվեարկությամբ մերժել է նաեւ վերոնշյալ խմբակցության հեղինակած՝ «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին» որոշման նախագիծը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր