Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

19 մար 2018 20:30

5 բան, որոնք անում են միայն այն տղամարդիկ, ովքեր չեն սիրում իրենց կանանց

 
Դժվար է հասկանալ ինչպիսի զգացմունքներ են ղեկավարում տղամարդկանց: Սակայն կան 5 նշաններ, որոնք ցույց են տալիս, որ դուք նրա կյանքում առաջին տեղում չեք:
Դուք հյուր եք նրա կյանքում
Պատկերացրեք, որ նա տուն է: Ձեզ կարելի՞ է մտնել բոլոր սենյակները, թե միայն որոշ: Ձեզ ամեն ինչ հերիքու՞մ է հարաբերություններում: Սուտ սիրո կասկածները հաստատվում են, եթե նա երբեք չի խոսում համատեղ ապագայի մասին կամ խուսափում է ուղիղ հարցերից:
Նա խոսում է այլ կանանց մասին
Եթե նա չափազանց մեծ հիացմունքով է խոսում այլ կանանց մասին, օրինակ, ձեր ընդհանուր ծանոթների, ապա դա վատ նշան է: Դուք անհարմար եք զգում, երբ դա կրկնվում է: Երևում է, այդ տղամարդը ձերը չէ:
Դուք չեք խոսում ինտիմի մասին
Դուք չափազանց խորը կապ եք զգում մտերմության պահին, իսկ նա թվում է հեռու կամ շեղված: Իրականում զույգըընկերը չի կենտրոնանում ձեր վրա: Նա ներկա է միայն ֆիզիկապես և ոչ մտովի: Սակայն և տղամարդը, և կինը պետք է իրար հանդեպ ուշադրություն ցուցաբերեն: Եթե դուք արդեն արտահայտել եք ձեր անհանգստությունը այդ իրավիճակով, իսկ նա ամեն ինչ ժխտում է կամ հրաժարվում է քննարկել՝ տրամադրվեք մոտալուտ բաժանմանը:
 
Նա հոգ չի տանում ձեր հարմարավետության մասին
Երկարատև հարաբերությունները ենթադրում են, որ զույգերը պետք է խոսեն զգացմունքների մասին: Սակայն, եթե ձեր տղամարդը դեռ չի արտահայտել, ուրեմն նրան անհրաժեշտ չէ այդ խորը կապը, որի մասին դուք երազում եք:
Հարցրեք, թե ի՞նչն է նա սիրում ձեր մեջ: Եթե լարվածություն է ստեղծվել՝ ուրեմն դա խնդիր է: Դուք պետք է հարմարավետություն զգաք նրա հետ խոսելիս: Իսկ նա պետք է կարողանա պատասխանել ձեզ հուզող հարցերին:
Նա նախաձեռնող չէ
Երբ դուք կորում եք, նա նկատու՞մ է: Անհանգստանու՞մ է: Թե ուղղակի շարունակում է իր գործերով զբաղվել: Եթե միայն դուք եք կապի հաստատման նախաձեռնողը, դուք եք պլաններ կազմում, փորձում եք հարաբերությունները դեպի ամուսնություն տանել, ուրեմն կանգ առեք, դուք իզուր ժամանակ եք ծախսում:
Հարաբերությունները երկկողմանի աշխատանք է: Եվ եթե դուք օր ու գիշեր մտածում եք, թե ինչու է նա ձեզ վատ վերաբերվում, ուրեմն սիրո մասին ոչ մի խոսք գնալ չի կարող: Գնահատեք ձեզ և հիշեք, որ սերը սեփական անձի հանդեպ պետք է միշտ առաջին տեղում լինի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր