Ամանորյա կերուխումից հետո ինչպես արագ վերականգնել օրգանիզմը          Հունվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը    

19 մար 2018 21:20

Հին միջոց, որը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, մաքրել թոքերը

Ձմռանը ռեսպիրատոր հիվանդություններն առավել հաճախ են հանդիպում: Հազը, բրոնխիտն անհանգստացնում են շատերին. անուշադրության մատնելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ նաև թոքերի հետ: Այս բնական միջոցը կօգնի ազատվել շնչուղիների հետ կապված խնդիրներից:

Բաղադրիչներ
500 գրամ կարմիր սոխ
500 գրամ շագանակագույն շաքարավազ
2 փոքր կիտրոն
5 լիտր ջուր
200 մլ բնական մեղր:

Պատրաստման եղանակը: Շագանակագույն շաքարավազը  տաքացրեք միջին կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Ավելացրեք կտրատած սոխը, մի քանի րոպե անց՝ ջուրը: Կրակն անջատեք այն ժամանակ, երբ ջուրը մեկ երրորդով քչանա: Սառելուց հետո ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը, լավ խառնեք: Թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան լցրեք ապակե տարայի մեջ:
Օգտագործման եղանակը: Խորհուրդ է տրվում ամեն անգամ ուտելուց առաջ օգտագործել 1 ճաշի գդալ:

Ուշադրություն: Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը: Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր