Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

20 մար 2018 20:00

Ցանկալի կանանց հինգ սովորությունները

 
Նա չի շտապում սեքսի հարցում (հատկապես նրանց հետ, ում վատ է ճանաչում)
Ցանկալի կինը կարողանում է վայելել սեքսը, բայց եթե լուրջ հարաբերություններ է փնտրում՝ նախընտրում է չշտապել սեքսի հարցում։ Ու հարցը ոչ թե պահպանողական հայացքներն են, այլ փորձը՝ նա գիտի, որ վաղաժամ սեքսը կարող է խանգարել շատ հարցերում։
Սեքսի ժամանակ օրգանիզմում արտադրվում է օքսիտոցին ՝ սիրո հորմոն։ Երբ կինը սեքսի հարցում շտապում է, այդ հորմոնի արտանետումը կարող է սխալմամբ ստիպել նրան կարծել, որ նա հանդիպել է իր սիրուն։ Այդ պատրանքը հաճախ է ավարտվում հիասթափությամբ։
Իմաստուն կանայք ուզում են սթափ գնահատել տղամարդուն՝ առանց հորմոններից բանականությունը կորցնելու։ Բացի դրանից՝ դա օգնում է հասկանալ, թե ինչ է ուզում հենց ինքը՝ տղամարդը։
Նա լի է կրքով՝ հատկապես իր սեփական կյանքի հանդեպ
Ցանկալի կանայք չեն պարտադրում իրենց ներկայությունը ու չեն խեղդում իրենց զուգընկերներին իրենց ուշադրությամբ ու պահանջներով։ Նրանք հասկանում են, որ տղամարդիկ բոնուսներ են իրենց կյանքում, այլ ոչ թե բուն կյանքը։
Իրականում հարաբերությունները միայն շահում են, երբ զուգընկերները տարբեր հետաքրքրություններ են ունենում ու որոշ ժամանակ իրարից առանձին են անցկացնում, որպեսզի կարողանան էներգիայով լիցքավորվել ու ավելի շատ գնահատել միմյանց։
Մինչ շատ կանայք սխալմամբ իրենց կյանքը միաձուլում են տղամարդկանց կյանքին՝ հույս ունենալով այդպես ավելի շատ մտերմանալ նրանց հետ, ցանկալի կանայք հասկանում են, որ հենց անկախությունն է բորբոքում ցանկությունը։
Նա զգացմունքայնորեն կայուն ու դրական է
Ցանկալի կանայք ավելորդ նեգատիվ չեն դրսեւորում ու ձգտում են գոհ լինել կյանքից։ Նրանք երբեք սթրեսը աշխատանքից տուն չեն բերում։ Նրանք հասկանում են, որ տանը պետք է իշխի սերն ու աջակցությունը։ Բացի դրանից, նման կանայք գիտակցում են, որ իրենց զգացմունքային կայունությունը ոչ միշտ է կախված տղամարդուց։ Դրա համար նրանք ունեն նաեւ ընկերուհիներ, մարզումներ, գուցե մեդիտացիաներ։Նրանք իրենց հոգեվիճակի համար ամբողջ պատասխանատվությունը տղամարդկանց վրա չեն գցում։
Նա գիտի իր սահմանները ու չի վախենում բարձրաձայնել դրանց մասին
Ցանկալի կինը չի վախենում հայտնել իր տեսակետը, նույնիսկ եթե գիտի, որ դա կարող է դուր չգալ։ Նա ակնկալում է հարաբերությունների որոշակի մակարդակ ու չի վախենում խոսել իր պահանջների մասին։ Հայտնելով իր սահմանների մասին, նա գրավում է այն զուգընկերոջը, որը բավականաչափ հարգալից ու համարձակ կլինի, որպեսզի կարողանա լինել նման կնոջ կողքին։
Նա ոչ մեկին չի հարմարվում
Աշխարհում, որտեղ կանանց վրա մշտապես ճնշում է գործադրվում՝ ինչ ուտել, ինչ քաշ ունենալ, երբ ամուսնանալ ու երեխա ունենալ, այս կանայք իրենց սեփական ռիթմով ու պահանջներով են առաջնորդվում։ Նրանց չի մտահոգում հասարակության ակնկալիքները, նրանց համար ավելի կարեւոր է այն, թե ինչպես են իրենք ուզում ապրել իրենց կյանքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր