Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

20 մար 2018 20:30

Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով հարցաքննվել է Զապը և հրաժարվել իր դեմ ցուցմունք տալուց

Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով հարցաքննվել է Զապը և հրաժարվել իր դեմ ցուցմունք տալուցՀայկական ժամանակը գրում է.
2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաեւ նախկին «օրենքով գող» Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը:
Այս մասին հայտնի դարձավ այսօր, երբ դատարանը հրապարակեց նախաքննության ընթացքում վկաներին հարցաքննելու վերաբերյալ արձանագրությունները: Նախաքննության ընթացքում բազմաթիվ վկաներ են հարցաքննվել, որոնց թվում էր նաեւ Զապը: Շատերը, այդ թվում՝ Զապը դատակոչի ցուցակում չկար:

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյաԳեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյաՄուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «ՍուրբԱստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էրնաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Քրեական հեղինակություն համարվող Զապին հարցաքննելու պատճառը, ըստ էության եղել է այն, որ Նորատուսցի Ալիկը` Ալիկ Բանդուրյանը, նրա միջոցով մեկ այլ քրեական հեղինակություն` Բանգլադեշցի Վիրաբիկին` Վիրաբ Գասպարյանին, հեռացրել է դեպքի վայրից: Զապը Վիրաբիկից պահանջել է հեռանալ գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով: Մեր տեղեկություններով, Զապը հրաժարվել է իր դեմ ցուցմունք տալուց, անգամ իր ստորագրությունը դնելուց: Ի դեպ, Անդրանիկ Սողոյանը 2016-ին զրկվել է «օրենքով գողի» տիտղոսից: 

Դատարանում այսօր հրապարակվեցին այլ արձանագրություններ եւս:
Հրապարակումից հետո նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտնեց, որ դատարանը գրություն է ուղարկել ՃՈ պետ Եգոր Կարապետյանին` գործով իրեղեն ապացույց հանդիսացող «Մերսեդես» մակնիշի (այն պատկանում է գործով ամբաստանյալ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի կնոջը՝ այս գործով վկա Անժելա Մանուչարյանին,-հեղ.) ավտոմեքենայի տեղափոխումը ՃՈ հատուկ պահպանման վայրից Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայր կազմակերպելու համար:

Նախորդ դատական նիստում մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը հայտնել էր, որ իրեղեն ապացույց հանդիսացող մեքենան տեղափոխելու համար հարկավոր է դրա բանալին, որը նույնպես այս գործով իրեղեն ապացույց է: Դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում տրամադրել մեքենայի բանալին, քանի որ չի բացառում հանցագործության հետքերն էապես փոխելու հանգամանքը: Դատավորը նշեց, որ մեքենան դատարան կարող են տեղափոխել նաեւ համապատասխան ամբարձիչով եւ քարշակով: Ըստ էության, այս մեքենան զննելու մեջ որեւէ նոր հանգամանք ի հայտ չի գալու, պարզապես, ըստ գործի նյութերի՝ Չարբախցի Գեղամի որդին՝ Գոռ Իսրայելյանը սպանված Գեւորգ Ավետիսյանին տեղափոխել էր հիվանդանոց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, ապա այն տարել իր հարազատներից մեկի ավտոլվացման կետ՝ արյան հետքերը վերացնելու համար:

Այս գործով հաջորդ նիստին դատարանը կհետազոտի «Մերսեդես» մակնիշի մեքենան, ապա կանցնի ամբաստանյալներ Նորատուսցի Ալիկի, Չարբախցի Գեղամի եւ «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանի հարցաքննությանը: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր