«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 մար 2018 16:50

Ինչպես էր Վանգան գուշակում ճակատագրերը

 Ինչպես էր Վանգան գուշակում ճակատագրերը
Բուլղարուհի գուշակ Վանգան իր մահից հետո թողել ինչպես ապագայի մասին կանխագուշակություններ, այնպես էլ ճակատագիրը գուշակելու մեթոդներ: Ըստ գուշակին մոտ կանգնած մարդկանց վկայությունների՝ Վանգան սիրում էր գուշակել ջրի վրա և նույնիսկ դա սովորեցնում էր նրանց, ովքեր վերջին տարիներին հոգ էին տանում իր մասին: Չնայած այն բանին, որ նա կույր էր, իր պնդմամբ՝ ջրի մեջ ինքը տեսնում էր մարդու ապագան և ճակատագիրը:
Ճակատագրի գուշակությունը՝ ըստ Վանգայի
Գուշակության համար Վանգան օգտագործում էր հասարակ ջուր, 2 մոմ և հայելի: Մեծ թասի մեջ պետք է լցնել ջուր, իսկ մոմերը դնել աջ և ձախ կողմերում: Հայելին պետք է մեծ չլինի:
Վերցրեք հայելին և մոտեցրեք ջրին այնպես, որպեսզի նրա մեջ տեսնեք ջրի արտացոլանքը:
«Ոչ ափը, ոչ հատակ, ոչ մութը, ոչ լույսը: Ցույց տուր ինձ իմ ապագան». մոտավորապես այսպիսի բառեր է արտասանել Վանգան բուլղարերեն լեզվով, որպեսզի գուշակի մարդու ճակատագիրը: Ինֆորմացիան առաջանում էր հայելու մեջ մի քանի րոպե հետո: Դրանք կարող էին լինել ինչպես՝ ապագայի վառ պատկերներ, այնպես էլ՝ անհասկանալի ֆիգուրներ:
1. Շրջան – անփոփոխություն, փոփոխությունների բացակայություն:
2. Թռչուն – կլինեք հարգված և հարուստ մարդ:
3. Օձ – Ձեր պլաններին կխանգարեն թշնամիները:
4. Օղ – երջանկություն ամուսնության մեջ:
5. Ցանց – անազատություն, պետական շենք, կախվածություն:
6. Անծանոթ մարդու դեմք – հիվանդություն և վիշտ ընտանիքում:
7. Ագռավների երամ – տխրություն, մահ, հիվանդություն:
8. Միջատ – մարդկային նախանձ:
9. Ալիք – հանգիստ և երջանիկ կյանք:
10. Խաչ – արմատական փոփոխություններ կյանքում:
11. Ճանապարհ – տեղափոխություն, բաժանում հարազատներից:
12. Աշտարակ – բարդ կյանք:
13. Աստղ – հաջողություն, փառք և փող:
Սակայն մի մոռացեք, որ Վանգան կույր էր, և այս ամբողջ ինֆորմացիան նա ստանում էր այլ ուղիներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր