Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

22 մար 2018 20:00

28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ նախկին ամուսնու սոցցանցային էջերը մտնելու համար

 
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել տուժողի նախկին կնոջը:
Կոտայքի մարզի բնակչից  հաղորդում էր ստացել, որ մեկ այլ անձ մուտք է գործել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջ եւ պատճենահանել իր նամակագրությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու՝ սոցցանցում գտնվող անհատական էջ ապօրինի մուտք է գործել նրա նախկին կինը, ով առանց թույլտվության պատճենահանել է նախկին ամուսնու եւ վերջինիս ընկերուհու նամակագրությունը եւ այն ուղարկել մեկ այլ անձի։ 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր