5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում, զգացվել է Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերում          Մարտի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մոսկվան տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին    

23 մար 2018 11:35

Երևանում 20-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 2 ուսանողի

Երեկ՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Սարի Թաղի բնակիչ՝ 20-ամյա Արտավազդ Առաքելյանը Դավիթ Բեկի փողոցում՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց, իր վարած Nissan մակնիշի 34 ԼC 198 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 22-ամյա Դավիթ Պողոսյանին և 21-ամյա Էդուարդ Մանուկյանին։
 
Ինչպես հայտնում է  shamshyan.com -ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին օգնել է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
 
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
 
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները սովորում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր