Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

23 մար 2018 13:17

Լվացքատան մուտքի մոտ՝ աղբարկղից, հայտնաբերվել է փաթեթ՝ թմրամիջոցի և թղթադրամների պարունակությամբ

Լվացքատան մուտքի մոտ՝ աղբարկղից, հայտնաբերվել է փաթեթ՝ թմրամիջոցի և թղթադրամների պարունակությամբՄարտի 22-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, լվացքատան մուտքի մոտ գտնվող աղբարկղից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր 7000 ՀՀ դրամ և դեղնականաչավուն, մանրեցված, բուսական զանգվածով լցված 6 փաթեթ, յուրաքանչյուրը՝ 4 գրամ քաշով: Այս մասին հայտնում է ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հիմնավորվել է, որ փաթեթը բնակելի գոտու տարածք է անցկացրել հիմնարկի պայմանագրային աշխատակիցներից մեկը՝ դատապարտյալ Վ. Ս-ին փոխանցելու նպատակով:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր