Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

23 մար 2018 19:40

Դաս առաջին. ինչպես գայթակղել տղամարդուն

 
Դու դեռ կարծում ես, թե այսպես կոչված՝ դաստիարակված աղջիկը պետք է համբերատար սպասի, թե ե՞րբ է տղամարդն իրեն մոտենալու, ծանոթանալու ու հանդիսավոր ուշադրություն ցույց տալու կամ անմիջապես անկողին քարշ տալո՞ւ։ Իմացիր, այդ սցենարը վաղուց արդեն չի աշխատում։
Այսօր աղջիկները ոչ միայն առաջին քայլ են անում, այլեւ հաղթում են։ Եւ տղամարդիկ միայն ուրախ են դրա համար. նրանք հոգնել են առաջին դերում լինելուց։ Այնպես որ, որեւէ երեկոյի մասնակցելիս՝ օգտվիր դրանից։ Իսկ ես կարո՞ղ եմ։ Իհարկե։ Նույնիսկ մի կասկածիր։ 
Եւ այսպես, դու երեկոյի ես՝ երաժշտություն, խմիչքներ, կիսամութ։ Եւ ահա նա՝ տղամարդը, ով վաղուց արդեն քեզ դուր է գալիս կամ հենց նոր է սկսել դուր գալ, կարեւոր չէ։ Կարեւորը, որ քեզ պատրաստ զգաս հարձակողական գործողությունների։ Պարզ ասած՝ որոշել ես նրան գայթակղել։Հրաշալի մտադրություն է, նաեւ՝ հեշտ իրագործելի։ Եւ աղջկան բնորոշ կասկածներով տանջվելու կարիք չկա. «Կարո՞ղ եմ», «Դո՞ւր եմ գալիս նրան», «Հաջո՞ղ է հագուստս»։
Մի կողմ դիր կասկածներդ. մեր գրավչության գաղտնիքն ամենեւին էլ հագուստը չէ, ոչ էլ՝ շպարը, այլ աչքին անտեսանելի՝ սեքսուալ թրթիռները, որ ճառագում է կինը։ Սակայն, հագուստի մասին ինչ-որ բան արժե իմանալ. տղամարդիկ սեքսուալ սադրանքներից վախենում են։
Այսինքն, եթե երեկոյին ներկայանաս չափազանց բաց կամ թափանցիկ զգեստով, որի տակից նաեւ ներքնազգեստ չի լինի հագիդ, ապա, անկասկած, կհետաքրքրես տղամարդուն, բայց ոչ ավելին։ Ամենայն հավանականությամբ նա կվախենա քեզ մոտենալ. հայտնի չէ, թե ինչով կավարտվի նման շքեղ էակի հետ շփումը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր