20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

24 մար 2018 13:36

Ալավերդիում 3-րդ հարկից ընկած 2-ամյա երեխան շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում․ մանրամասներ

Ալավերդիում 3-րդ հարկից ընկած 2-ամյա երեխան շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում․ մանրամասներԼոռու մարզի Ալավերդի քաղաքում 3-րդ հարկից ընկած 2 տարեկան երեխան ծայրահեղ ծանր վիճակում «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: «Ալավերդի» ԲԿ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի խոսքերով երեխան ունի գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք և գտնվում է կոմայի մեջ: «Նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,- ասաց նա:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանի խոսքով` երեխան դեռ շարունակում մնալ ծայրահեղ ծանր վիճակում և ծանր աստիճանի կոմայի մեջ:
«Երեխայի տեղափոխման առաջին օրը անմիջապես վիրահատություն է կատարվել և տեղադրվել է ներգանգային ճնշման կրիչ: Բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար»,- ասաց Չոբանյանը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին ժամը 19:20-ի սահմաններում: 2-ամյա երեխան Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի 3-րդ հարկի բաց պատուհանից վայր էր ընկել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր