Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

06 մար 2020 15:34

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից տուժած անչափահաս աղջկա առողջական վիճակի մասին: Դալլաքյանը հայտնել է, որ գիշերը՝ 01:30-ին, Գյումրիից իրենց կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները տեղափոխել են պոլիտրավմայով 13 տարեկան աղջկա, ով միացված է եղել արհեստական շնչառության սարքին, ինկուբացված, անգիտակից վիճակում:

Գյումրիում կատարվել են անհրաժեշտ բժշկական միջամտություններ, վիճակի որոշակի կայունացումից հետո երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Դալլաքյանը հայտնեց, որ քիչ առաջ կատարվել է հերթական հետազոտությունը, որից պարզվել է՝ կան բազմակի տրավմաներ, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, արյունազեղում, քթի ոսկորների կոտրվածք, ծնոտի, անրակի կոտրվածք, 10-րդ ողի կոտրվածք, սալջարդներ, կրծքավանդակում արյան կուտակում: Երեխան շարունակում է մնալ արհեստական շնչառության ապարատին միացված, ինկուբացված, կայուն վիճակում, շարունակվող արյունահոսություն կամ որևէ հրատապ միջամտության ցուցում չունեն, տարվում է կոմպլեքս բուժում:
«Երեխան ընդունվել է ծանր, անգիտակից վիճակում, եղել է կասկած, որ ներքին արյունահոսություն կա և ներքին օրգանների վնասում, կատարվել է դիագնոստիկ լապորատոմիա, մեծ, լուրջ փոփոխություններ կամ վնասումներ, որ պահանջեին ավելի ծանր, լուրջ քայլեր, չեն եղել, գերակշռողը գանգուղեղային տրավման է, այս պահին դեռ որևէ կրկնակի միջամտության կարիք չենք տեսնում»,- ասաց տնօրենը:


Լրագրողները հետաքրքրվեցին՝ երեխային հարազատներից որևէ մեկն այցելե՞լ է, Դալլաքյանը պատասխանեց, որ մինչ այս պահը դեռ որևէ մեկը չի դիմել տեսակցելու համար: Հարցին՝ երեխայի ստացած վնասվածքներն ինչի հետևանք են, ի՞նչ հարվածներ է ստացել, նա արձագանքեց.
«Դա մեր իրավասությունից դուրս է, արձանագրում ենք, որ ունենք բազմակի վնասվածքներ՝ դեմքի, կրծքավանդակի որովայնի, մարմնի, այսինքն՝ պրակտիկորեն ամբողջ մարմնի վրա ունենք տարբեր հետքեր: Հենց առաջին վայրկյանից երեխայի մոտ եղել են ծանր, բազմակի, լուրջ վնասվածքներ, այս գանգուղեղային տրավման նույնպես բավական լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս, երեխան անգիտակից վիճակում է, հետագայում կերևա՝ որքանով է ախտահարված գլխուղեղը և ինտենսիվ տարվող բուժման ֆոնին ինչ հետզարգացումներ կլինեն»:
Դալլաքյանը, սակայն, հայտնեց՝ ավելի շատ բութ վնասվածքներ է ստացել երեխան:

Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը հարցին՝ կա՞ արդյոք ինչ-որ փուլ, որից հետո արդեն կարելի է կանխատեսումներ անել երեխայի առողջական հետագա վիճակի մասին, պատասխանեց, որ առայժմ շուտ է դրա մասին խոսել, 24 ժամը չի լրացել:
«Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, վատացում չունենք, բայց ընդհանուր վիճակը պետք է գնահատել որպես ծայրահեղ ծանր: Ճնշումը նորմայի սահմաններում է, բայց շնչում է արհեստական շնչառության ապարատով»,- ասաց նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր