Այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար          Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում       Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են    

26 մար 2018 21:20

Որ դեպքերում է հակացուցված սխտորը

Որ դեպքերում է հակացուցված սխտորըՍխտորը վաղուց հայտնի է որպես հզոր հակաբակտերիալ միջոց: Այն շատ օգտակար է և օգնում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակ, սակայն քչերը գիտեն, որ սխտորը կարող է նաև վնասակար լինել և կան մարդիկ, որոնց այս մթերքը հակացուցված է: Օրինակ՝ մասնագետները նշում են, որ սխտորը հակացուցված է լյարդի ու երիկամների հետ կապված խնդիրներ ունեցողներին: Բանն այն է, որ այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ տոքսիկ տարրեր, ինչի հետևանքով նշված օրգաններում տեղի ունեցող քիմիական գործընթացները կարող են խանգարվել, իսկ հիվանդությունները՝ սրվել:
 
Սխտորը նաև հակացուցված է մարսելախանգարման ու փորլուծության դեպքում, քանի որ այն գրգռում է աղիներն ու սրում բորբոքումները: Սխտորը նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը և գրգռում է աչքերի լորձաթաղանթը, ուստի այն հարկավոր է բացառել սննդակարգից նաև զարկերակային ցածր ճնշման ու աչքի հիվանդությունների դեպքում:

Բացի այդ, սխտորը ոչ մի դեպքում չի կարելի ուտել վիրահատություններից առաջ, քանի որ այն ջրիկացնում է արյունը և կարող է առաջացնել անցանկալի արյունահոսություն: Այն նաև հակացուցված է հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց, քանի որ բժիշկները չեն կարող հստակ կանխատեսել, թե ինչպիսի ազդեցություն այն կունենա կնոջ, սաղմի կամ նորածնի օրգանիզմի վրա:
 
Վերոնշյալ խնդիրներից ու իրավիճակներից բացի այս մթերքը կարող է խիստ վնասակար լինել նաև առիթմիայի, լեղաքարային հիվանդության, թութքի, պանկրեատիտի (ենթաստամոքսային գեղձի բորբոքում), էպիլեպսիայի և ալերգիաների դեպքում, ուստի հարկավոր է շատ զգույշ լինել և չօգտագործել սխտոր ու սխտոր պարունակող մթերք նշված առողջական խնդիրների դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր