Որն է ԲՀԿ-ի «խելոք» մնալու գինը. ՀՀԿ-ն ելքը գտել է, որ և՛ «գառները ողջ լինեն», և՛ «գայլերը՝ կուշտ». «Իրատես»

Բաղրամյան 26-ում ԲՀԿ-ի «իշխանականացման» հավանականությունը դիտարկվել է, սակայն անմիջապես հետ են կանգնել այդ մտքից, քանի որ, նախ և առաջ, խորհրդարանի վերաձևավորման խնդիր է առաջանում, ինչն այս պահին հարկավոր չէ ՀՀԿ-ին: Որպեսզի և՛ «գառները ողջ լինեն», և՛ «գայլերը կուշտ», իմա՝ և՛ ծառուկյանականներին գոհացնեն, և՛ խորհրդարանում ՀՀԿ-ն ունենա բավարար քանակի ընդդիմություն, այլ տարբերակ են մտածել:
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ կլինի այդ քաղաքական ուժի «խելոք» մնալու գինը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: